Գրեփլինգի Հայաստանի հավաքականը՝ 67-հոգանոց պատվիրակությամբ, մասնակցել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած հեղինակավոր «AIGA Global Series» միջազգային մրցաշարին։
Հայ մարզիկները գրանցել են փայլուն արդյունքներ՝ նվաճելով ընդհանուր 43 մեդալ (14 ոսկե, 18 արծաթե, 11 բրոնզե), հաղորդում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Հայ մարզիկները բազմիցս հնչեցրին Հայաստանի Հանրապետության օրհներգը և միջազգային մրցահարթակում բարձր պահեցին հայի ու Հայաստանի պատիվը։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզչական անձնակազմին՝ մաղթելով նոր հաղթանակներ ու առավել բարձր նվաճումներ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանին և գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանին՝ պատվիրակության մասնակցությունը կազմակերպելու և մարզիկներին այս հնարավորությունն ընձեռելու համար։
Միասին՝ դեպի նոր հաղթանակներ»,- նշված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: