«Ինչ պլանավորել էր, չի ստացվել ու չի ստացվելու։ Վախդ բռնել է մեր թշնամին, դրա համար էլ ինչ ասում է՝ անում ես»,- այսօր Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ այն պահին, երբ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին դիմակավորված անձինք տեղափոխում էին Քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից խուզարկություններ էին սկսվել Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում, «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում և Կարապետյաններին առնչվող ձեռնարկություններում:
Նարեկ Կարապետյանը և Սամվել Կարապետյանի մյուս աջակիցները նույնպես մեկնեցին Քննչական կոմիտե։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)