Երևանում հայտարարվեց անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման համար 500 մլն դոլար ներդնելու մասին

Երևանում անցկացվող COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում հայտարարվել է մինչև 2030 թվականն ավելի քան 100 երկրում անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման համար լրացուցիչ 500 միլիոն դոլար ներդնելու մասին։ «Բեզոս Երկրի հիմնադրամի» գործադիր տնօրեն և բնապահպանական լուծումների ուղղության ղեկավար Քրիստիան Սամփերը հայտնել է, որ այդ նպատակով ստեղծվում է «Տեսակների վերականգնման դոնորների» դաշինք, որը միավորում է ինը մասնավոր … Read more

ԵՄ ղեկավարությունը հավաստիացրել է Ուկրաինային շարունակական աջակցության հարցում

Ուկրաինան կշարունակի օգնություն ստանալ Եվրամիությունից, այդ թվում՝ գալիք ձմռանը, և հեռանկարում կարող է ակնկալել ԵՄ-ին անդամակցություն։ Այս մասին են վկայում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հայտարարությունները, որոնք նրանք արել են ուրբաթ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Ուկրաինայի էներգետիկ և ջրամատակարարման ենթակառուցվածքները  ոչնչացնելու համար, … Read more

Խաղաղության և կապուղիների ապաշրջափակման օրակարգը կարող է փոխել ՀՀ-ի տնտեսական աշխարհագրությունը. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի համար տարածաշրջանային խաղաղությունն ու կապուղիների ապաշրջափակումը կարող են էականորեն փոխել երկրի տնտեսական աշխարհագրությունը՝ հնարավորություն տալով ոչ միայն հումք արտահանել, այլև ձևավորել ավելի լայն հանքարդյունաբերական և արդյունաբերական էկոհամակարգ։ Այս մասին «Mining Armenia Forum 2026»-ին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Միջազգային էներգետիկ գործակալության գնահատականներով՝ կրիտիկական հանքային ռեսուրսների պահանջարկը շարունակելու է աճել։ Միայն պղնձի պահանջարկը մինչև 2040 … Read more

Իտալիայի զարգացման բանկի հետ քննարկվել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը Իտալիայի դեսպանության և Իտալիայի զարգացման բանկի (CDP) ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ տնտեսության, էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի արտոնյալ ֆինանսավորման հնարավորությունները։ Ֆինանսների նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը Իտալիայի դեսպանության և Իտալիայի զարգացման բանկի (CDP) ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ տնտեսության, էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի … Read more

Գագիկ Խաչատրյանը չի բերվել դատարան՝ չնայած ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը չի բերվել դատարան՝ չնայած այն հանգամանքին, որ երեկ ուշ երեկոյան դիմում է մուտքագրվել դատարան, որում նա ցանկություն է հայտնել մասնակցել նիստին: Նշենք, որ դատարանն ավելի վաղ թույլատրել էր, որպեսզի Խաչատրյանը չմասնակցի նիստերին, սակայն այժմ նա որոշել է մասնակցել՝ չնայած առողջական վիճակին: Դիմումը դատարան մուտքագրվել էր փաստաբան Ամրամ … Read more

Ամուլսարի շահագործման հաջողությունից հետո ընկերությունները կհետաքրքրվեն ՀՀ հանքավայրերով. Հայկ Ալոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանը երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու և նոր հանքավայրեր ուսումնասիրելու ու զարգացնելու ներուժ ունի։ Այս մասին «Mining Armenia Forum 2026»-ին հայտարարեց «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը: «Նոր Հայաստանում փոխվեց այն, որ տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ ուսումնասիրվում են շատ ավելի ցածր պարունակությամբ հանքավայրեր, որոնք կարող են լինել շահութաբեր ներդրողի համար»,- … Read more

Ուկրաինան ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Ռուսաստանից նման պատրաստակամության ազդակներ չի տեսնում․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկին երկօրյա այցով Բրյուսելում է՝  որպես պաշտոնական հյուր մասնակցելու Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին։ Առավոտյան ԵՄ  առաջնորդների  հետ հանդիպումից առաջ նա Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մասնակցեց ճեպազրույցի, որը տևեց ընդամենը հինգ րոպե։ «Հիմա Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու ժամանակը չէ։ Հիմա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ժամանակը չէ։ … Read more

Հայկական խոհանոցն ու համերը տպավորում են աշխարհի առաջնորդներին

Վճարովի բովանդակություն Հայաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստան ժամանած հյուրերը մեր երկիրը բացահայտում են ոչ միայն բնության, այլև մշակույթի ու համերի լեզվով։ Հայկական խոհանոցը ևս ոգեշնչված է Հայաստանի հարուստ բնությամբ, բերք ու բարիքով և դարերի ընթացքում ձևավորված ավանդույթներով։ Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերի համար հայկական խոհանոցը դառնում … Read more

«Պար-Արտ»-ի խանութներում խախտումներ են հայտնաբերվել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևանի Մարգարյան 23/6 և Անդրանիկի 148/2 հասցեներում գործող խանութներում։ Որոշ ապրանքներ իրացվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի և հայերեն մակնշման։ Տեսչական մարմնի հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացվել «Պար-Արտ» ՍՊԸ-ին պատկանող խանութներում (հասցեներ՝ ք. Երևան, Մարգարյան 23/6 և … Read more