Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորի մի շարք հասցեներում

Հասարակություն 16.10.2026 | 19:11 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի, Լազյան փողոցների, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 40, 46, 52, 54, Մխիթար Գոշի փողոցի թիվ 7, Մյասնիկյան փողոցի թիվ 4, 6, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1, 7, Տիգրան Մեծի փողոցի թիվ 55, 59, 61, 63, 65, 67, … Read more

ԱԳՆ-ների մակարդակով նիստերի անցկացումը Բաքվում կամ Երևանում համաձայնեցման փուլում է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին

Հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Արտաքին գործերի և Էներգետիկայի նախարարությունները «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» (РЭН-2026) միջազգային համաժողովի շրջանակում ««3+3» հարթակ. էներգետիկ համագործակցությունը՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հենասյուն» թեմայով քննարկում են անցկացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Նշվում է, որ բարձր մակարդակի նիստը կազմակերպվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի մասնակից երկրների (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև … Read more

«Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում՝ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի հետ կապված

Քաղաքականություն 16.10.2026 | 18:46 «Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում՝ երկրում նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները «հասարակական մեծ դրական արձագանք» են առաջացրել։ «Եվ բոլոր այն շփումները, որոնք մենք այսօր պահպանում ենք, … Read more

Փաշինյանը՝ հակամարտության հետևանքների, խաղաղության և կենսաբազմազանության պահպանության կապի մասին

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ավելի քան 30 տարվա հակամարտությունը վնասել է նաև Հայաստանի կենսաբազմազանությանը, իսկ խաղաղությունը հնարավորություն է ստեղծում հարևան երկրների հետ բնապահպանական խնդիրների շուրջ համագործակցելու համար։ Այս մասին վարչապետն ասել է Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։ Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական … Read more

Զելենսկին՝ Թրամփին․ «Ավելի քիչ դժվա՞ր է Պուտինի հետ»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ իրեն զարմացնում են բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ Ռուսաստանը պատրաստ կլինի դադարեցնել պատերազմը տարածքային զիջումների դեպքում։ «Պուտինն ասում է, թե ուզում է Դոնբասը, բայց ինչո՞ւ սկսեց լայնածավալ ներխուժումը՝ Կիևի գրեթե օկուպացիայով։ Արդյո՞ք դա մեր երկրի արևելքում է, արդյո՞ք դա Դոնբասում է։ Ո՛չ, դա մայրաքաղաքն է։ Եվ պետությունը … Read more

Կրեմլը համաձայն է Թրամփի հետ՝ «Զելենսկին չի ձգտում խաղաղ կարգավորման»

Քաղաքականություն 16.10.2026 | 17:53 Կրեմլում կիսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքը, թե Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «չի ձգտում խաղաղ կարգավորման»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Այն, որ Զելենսկին չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել և անցնել կարգավորման խաղաղ ուղու, միանշանակ է։ Եվ այս հարցում մենք լիովին … Read more

Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, այն կապ չունի իրականության հետ․ պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 16.10.2026 | 18:02 ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա բացակայությամբ անցկացված դատական նիստին այսօր նրա պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ հանրային մեղադրողի բացման խոսքում նկարագրվածը կապ չունի իրականության հետ։ Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով … Read more

Փաշինյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պահպանության հարցերը

Քաղաքականություն 16.10.2026 | 17:37 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանին քննարկել են Հայաստանի և կազմակերպության միջև համագործակցության զարգացումը՝ մշակութային ու պատմական ժառանգության պահպանության, կրթության և գիտության ոլորտներում։ Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենԽալեդ Ալ-Անանիի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում ընթացող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովին և … Read more

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում COP17-ում երեխաների իրավունքները ներառել կենսաբազմազանության պահպանության ծրագրերում

Կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունն ու աղտոտումը երեխաների իրավունքների ճգնաժամ են․ այս մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ COP17-ի նախաշեմին հրապարակած հայտարարությամբ՝ կոչ անելով երկրներին կենսաբազմազանության պահպանության քաղաքականության առանցքում դնել երեխաների կարիքներն ու երիտասարդների մասնակցությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը՝ ստորև․ Կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխության և աղտոտման հետ մեկտեղ, երեխայի իրավունքների ճգնաժամ է։ Այն վտանգում է յուրաքանչյուր երեխայի՝ մաքուր, առողջ և … Read more

Հայաստանը և Հունաստանը խորացնում են համագործակցությունը էներգետիկայի և ջրային ոլորտներում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ էներգետիկայի և ջրային ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով։ ՀԾԿՀ հաղորդագրությունը՝ ստորև․ «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորող մարմնի (RAAYE) նախագահ Կոնստանտինոս … Read more