Քաղաքականություն
16.10.2026 | 17:37
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանին քննարկել են Հայաստանի և կազմակերպության միջև համագործակցության զարգացումը՝ մշակութային ու պատմական ժառանգության պահպանության, կրթության և գիտության ոլորտներում։
Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն
Խալեդ Ալ-Անանիի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում ընթացող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ քննարկումները կանցնեն հետաքրքիր և արդյունավետ:
Վարչապետը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը՝ մշակութային ու պատմական ժառանգության պահպանության և պաշտպանության առումով։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը՝ ամրապնդելով Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։