FactorTv
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
Քաղաքականություն 16.10.2026 | 22:53 Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար, քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական Համլետ Բատիկյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ։ Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդմանն ուղղված համագործակցության հարցեր։ Պիրս Կազալետը հաստատել է ՆԱՏՕ-ի բարեվարքության … Read more
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդիազոնան» և կամավորների խումբը հաստատել են Ուկրաինա լայնածավալ ներխուժման ընթացքում զոհված 281,753 ռուսաստանցի զինծառայողների անունները, գրում է Current time-ը։ Պատերազմի 4,5 տարվա ընթացքում երեք ստորաբաժանումներ, որոնք ավանդաբար համարվում են էլիտար, ընդգրկվել են ամենամեծ կորուստներ կրած տասը զորամիավորումների շարքում։ Դրանք են՝ 810-րդ առանձին գվարդիական ծովային հետևակի բրիգադը, 155-րդ առանձին գվարդիական ծովային հետևակի բրիգադը … Read more
Թրամփը Սպիտակ տան խոսնակ Քեթի Զաքարիային առաջարկել է մտածել պաշտոնից հեռանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ խորհուրդ է տվել Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիային վերանայել իր պաշտոնը՝ աշխատանքի անհաջող մեկնարկից հետո։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, հայտնում է Bloomberg-ը։ Թրամփի խոսքով՝ ինքը Զաքարիային ասել է. «Պարտադիր չէ, որ դու դա անես, եթե չես ուզում»՝ հավելելով, որ իր … Read more
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
Վայոց ձորի մարզի հինգ համայնքների ղեկավարներից ոմանք պաշտոնավարում են ավելի քան մեկ տասնամյակ՝ այդ ընթացքում փոխելով կուսակցական պատկանելությունը կամ քաղաքական աջակցությունը։ Մարզի 3 համայնքներում հոկտեմբերի 25-ին ընտրություններ են սպասվում․ դրանք են՝ Վայքը, Ջերմուկն ու Եղեգնաձորը։ Համայնքների խոշորացումն ու իշխանափոխությունը Վայոց ձորի մարզի ոչ բոլոր համայնքներում է հանգեցրել ղեկավարների փոփոխության։ Նախկինում ՀՀԿ-ի հետ կապ ունեցող համայնքապետերից … Read more
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
Ադրբեջանի կրթական հաստատություններում հիջաբ կրելու նոր սահմանափակումների ֆոնին շարունակում են տեղեկություններ ստացվել ձերբակալությունների և վարչական կալանքների մասին, հաղորդում է ադրբեջանական անկախ Meydan TV-ին։ Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Պրիվոլնոյե գյուղում, Meydan TV-ին հասած տեղեկությունների համաձայն, հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան տասը մարդ։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածներին տեղափոխել են դատարան, որը նրանց … Read more
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
Factor.am-ի «21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով» հրապարակումը հաղթող է ճանաչվել «Հանքարդյունաբերություն 2026» լրագրողական մրցույթի «Լավագույն հոդված» անվանակարգում։ Հեղինակը Գայանե Խաչատրյանն է։ Հանքարդյունաբերության ամենամյա համաժողովի շրջանակներում լրագրողական մրցանակներ շնորհվեցին նաև «Լավագույն հեռուստատեսանյութ», «Լավագույն տեսանյութ», «Լավագույն վերլուծություն», «Հատուկ» անվանակարգերում և ոլորտն ակտիվորեն լուսաբանելու համար։ Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը ներկայացրեց, որ մրցույթին … Read more
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
Հասարակություն 16.10.2026 | 21:20 Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է կադրային ընդունելություն, մի խումբ սպաների շնորհել զինվորական հերթական կոչումներ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է իր ընտանիքի՝ հոր՝ Ռոբերտ Քոչարանի և եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի ներգրավմամբ հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործին, ընտանեկան բիզնեսի ակունքներին և ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը։ Պատասխանելով ապօրինի գույքի և դրամական միջոցների (մի քանի տասնյակ միավոր անշարժ գույք, միլիարդավոր դրամներ ու միլիոնավոր … Read more
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
Քաղաքականություն 16.10.2026 | 20:43 Պատմական նախաձեռնություն Երևանից․ 500 միլիոն ԱՄՆ դոլարի հանձնառությամբ աջակցություն 30 երկրներում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող և վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնմանը։ Այս մասին հայտնել է շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ «Այսօր Երևանում՝ COP17-ին ընդառաջ, Կոլումբիայի հետ համատեղ պաշտոնապես մեկնարկել ենք Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան (CARES), … Read more