ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

Քաղաքականություն 17.10.2026 | 14:45 Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Նախարարությունից … Read more

Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով երկրորդ գիշերն անընդմեջ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները։ Այս մասին շաբաթ՝ հոկտեմբերի 17-ի գիշերը, հայտնել են Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից՝ «Ռոսավիացիայից»։ «Մեդուզա»-ն, հենվելով առցանց չվացուցակների տվյալների վրա, հաշվել է, որ ավելի քան 350 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է։ Ամենաշատ խափանումները գրանցվել են «Շերեմետևո» … Read more

Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում

Հասարակություն 17.10.2026 | 13:33 Երևան քաղաքում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-22-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 20-22-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, … Read more

Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Այս պահին աշխարհի քառակի չեմպիոնը հետվիրահատական շրջան է անցնում, որից հետո կվերադառնա մարզումներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի առաջիկա աշխարհի առաջնությանը, որը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ

ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների պատրաստած՝ «Ռուսաստանի հետ կոռուպցիոն նավթային գործարքների արգելման մասին» օրինագիծը հոկտեմբերի 16-ին ներկայացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գրեգորի Միքսը։ Հանձնաժողովի կայքում նշվում է, որ փաստաթղթի նպատակն է արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսական դիզելային վառելիքի գնման և ներմուծման վերաբերյալ «կոռուպցիոն գործարքը»։ … Read more

Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով տեղի է ունեցել համատեղ հայտարարության ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղրղզստանի Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» … Read more

Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե

Հասարակություն 17.10.2026 | 11:54 «Հայփաս» ընկերությունը Հայաստանում ձևավորում է սպասարկման նոր չափանիշ՝ ստեղծելով 23 ժամանակակից սպասարկման կենտրոններից բաղկացած համազգային ցանց։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյեի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է բարելավել քաղաքացիների սպասարկման փորձառությունը՝ ապահովելով ժամանակակից տեխնոլոգիաներ, հարմարավետ միջավայր, հասանելիություն և սպասարկման ավելի կարճ ժամանակ։ «Ժամանակակից և առաջադեմ տեխնոլոգիաներ, հարմարավետ ու բարեհամբույր միջավայր, հեշտ հասանելիություն և, … Read more

Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները

Հասարակություն 17.10.2026 | 11:07 Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 7-ից 13-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ – Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը և 12-ից 13-ը, – Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-ին, – Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ – Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը և 12-ից … Read more

Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ

Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 9-ը ՆԳՆ ոստիկանության գվարդիայում անցկացրել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման մարտավարական կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներ։ Փորձագետները ներկայացրել են զանգվածային միջոցառումների ժամանակ Ֆրանսիայի ազգային ոստիկանության կողմից կիրառվող մարտավարական հնարքներն ու գործողությունների կազմակերպման առանձնահատկությունները։ Դասընթացի մասնակիցները ծանոթացել են ամբոխի եռափուլ կառավարման գործիքակազմին, զանգվածային անկարգությունների կանխման ու կասեցման, … Read more

Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում

Հասարակություն 17.10.2026 | 10:22 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 17-ին՝ ժամը 09:00-12:00-ն, կդադարեցվի Օտյան փողոցի և Պ. Տիչինայի 1-ին նրբանցքի ջրամատակարարումը: Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-18:00-ն, կդադարեցվի Տիգրան Մեծ պող. 20-86 շենքերի, Աճեմյան փ., Աճեմյանի 2-րդ փակուղու ջրամատակարարումը: Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Վարդանանց 13 շենքի … Read more