Քարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վնասվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 11-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափումների վերաբերյալ։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ «Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122-րդ և 112-րդ կմ-ներին․ ճանապարհը դարձել է միակողմանի … Read more

Ալբանիայի AI նախարարը կարող է զրկվել իր դեմքից

Քաղաքականություն 11.02.2026 | 22:50 Ալբանիայում սկանդալ է ծագել աշխարհում առաջին վիրտուալ նախարարի՝ արհեստական բանականության (AI) հիմքով ստեղծված Դիելլայի շուրջ։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ դերասանուհի Անիլա Բիշան, որի դեմքն օգտագործվել է AI պաշտոնյայի կերպարը ստեղծելու համար, դատի է տվել Ալբանիայի կառավարությանը, վարչապետ Էդի Ռամային և AI-ը մշակած ընկերությանը։ Բիշայի խոսքով՝ իր կենսաչափական տվյալների օգտագործման պայմանագիրը ավարտվել … Read more

Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը Ժնևից տեղափոխվելու է Բեռն․ ծախսվելու է 196 մլն դրամ

Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է Շվեյցարիայի Համադաշնությունում գործող իր դեսպանությունը Ժնևից տեղափոխել երկրի մայրաքաղաք Բեռն։ Համապատասխան նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։ Հայաստան–Շվեյցարիա դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 30-ին, և այդ ժամանակից ի վեր երկկողմ հարաբերությունները զարգացել են բարեկամության, կառուցողական համագործակցության և փոխըմբռնման մթնոլորտում։ Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ կապերի շարունակական խորացումն … Read more

Ինչ է ենթադրում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, որում նաև կարևորվում է TRIPP-ը

Հրապարակվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիայի տեքստը, որում անդրադարձ է կատարվում նաև TRIPP-ին։ Նախ՝ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը վերահաստատում են միմյանց ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը իրենց աջակցությունը՝ որպես իրենց երկկողմ հարաբերությունների հիմք։ Բաժին I. Տարածաշրջանային կապ, ներառյալ՝ էներգետիկան, առևտուրը և տարանցումը Նշվում է, որ … Read more

Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքականություն 11.02.2026 | 22:24 Փետրվարի 11-ին Վիլնյուսում Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Երկուստեք ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ զրուցակիցները քննարկել են … Read more

Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00- 17:00 Հերացի փողոց 18-24 շենքեր, Մյասնիկյան պողոտա 2, 4 շենքեր, Այգեստան 11 փողոց 1-4 առանձնատներ, Նորքի Այգիներ փողոց 301-305 առանձնատներ, Արմենակյան փողոց 1-67 առանձնատներ, Վարդանանց փողոց 5ա շենք, Հյուսիսային … Read more

Ռուսաստանում WhatsApp-ը ամբողջությամբ արգելափակվել է

Քաղաքականություն 11.02.2026 | 21:54 Ռուսաստանում WhatsApp մեսենջերն ամբողջությամբ արգելափակվել է։ Այսուհետ ծառայությունը հասանելի է միայն VPN-ի միջոցով։ WhatsApp-ի դոմենը հեռացվել է Ռուսաստանի Ազգային դոմենային անունների համակարգի գրառումներից։ Այդ համակարգը ստեղծվել է «սուվերեն Ռունետի» մասին օրենքի շրջանակում և վերահսկվում է ռուսական կարգավորող մարմինների կողմից։ Սա նշանակում է, որ Ռուսաստանում գտնվող սարքերը այլևս չեն ստանում WhatsApp-ի IP … Read more

Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան

Քաղաքականություն 11.02.2026 | 21:40 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից: «Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում պետական այցով 2026 թվականի փետրվարի 17-20-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի … Read more

Ով ավելի շատ շահեց․ Վենսի այցերը Երևան և Բաքու

Ավարտվեցին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցերը Հայաստան և Ադրբեջան։ Մինչ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ԱՄՆ վերադարձի ճանապարհին է, Բաքվում ու Երևանում ակտիվորեն քննարկում են՝ ով ավելի շատ շահեց։ Ջեյ Դի Վենսը երբևէ Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է․ այս մասին նա անձամբ հիշատակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ Նա Հայաստան էր … Read more

Էրդողանը որդուն նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ. Bloomberg

Քաղաքականություն 11.02.2026 | 21:27 Վերջին շրջանում Թուրքիայում ավելի ու ավելի է լուսաբանվում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրտսեր որդու՝ Բիլալ Էրդողանի գործունեությունը։ Թուրքիայի իշխող կուսակցության շարքերում աննկատելիորեն բարձրացվում է իշխանության նախագահի կողմից փոխանցման թեման, և 44-ամյա Բիլալը դիտարկվում է որպես հնարավոր իրավահաջորդ։ Այս մասին գրում է Bloomberg-ը, փոխանցում է Current time-ը։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ Բիլալ Էրդողանը … Read more