Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանից 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում

Հասարակություն 06.02.2026 | 12:21 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Սիմոնյանը պահանջում է  հրապարակային ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել։ Ըստ հայցապահանջի՝ Քոչարյանի ներողության տեքստը պետք է հրապարակվի Ռոբերտ Քոչարյանի «Ֆեյսբուք» սոցիալական էջում՝ բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն 5 աշխատանքային … Read more

Տապալել ենք գյուղատնտեսության ոլորտը․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Եթե 2019 թվականին, ըստ վիճակագրական տվյալների, մոտ 31% մենք ցորենի ինքնաբավության մակարդակ ունեինք, ցավոք, արդեն 24 թվականին շեշտակի նվազել է՝ հասնելով մինչև 22%-ի»,- այս մասին «Հայաստանի պարենային անվտանգությունը տարածաշրջանային հնարավոր ապաշրջափակման համատեքստում» հրավիրված քննարկմանն ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Նույնը նաև բանջարեղենի ինքնաբավության մակարդակն է։ Բուսական յուղի առումով էլ էլի զգալի նվազում ունենք։ Ինչպես նաև … Read more

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի երկարաձգի Ռուսաստանի հետ կնքված СНВ-III միջուկային պայմանագիրը․ նա «նոր՝ բարելավված» համաձայնագիր է առաջարկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը չի երկարաձգի Ռուսաստանի հետ СНВ-3 պայմանագիրը, գրում է Current time-ը։ Պայմանագիրը սահմանափակում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջուկային զինանոցների չափը։ Այն ստորագրվել է Պրահայում 2010 թվականին՝ ԱՄՆ և Ռուսաստանի նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Դմիտրի Մեդվեդևի կողմից։ Truth Social սոցցանցում գրառման մեջ Թրամփը կոչ է արել կնքել … Read more

Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Օմանի իր գործընկերոջ հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Քաղաքականություն 06.02.2026 | 12:24 Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մասկատում հանդիպել է իր օմանցի գործընկերոջ հետ՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ Օմանի միջնորդությամբ կայանալիք բանակցություններից առաջ, գրում France 24-ը։ Արաղչին և Բադր ալ-Բուսաիդին «քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ամենակարևոր հարցերը», հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Օմանը միջնորդ է եղել Իրանի և … Read more

Զինված միջադեպ Բաքվի դպրոցներից մեկում. աշակերտը կրակել է ուսուցչի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 06.02.2026 | 11:43 Բաքվի Idrak լիցեյում, որը գտնվում է Բինագադի շրջանում, զինված միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 10-րդ դասարանի աշակերտ Է. Շ-ն որսորդական հրացանով կրակել է մաթեմատիկայի  ուսուցչի վրա։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։ Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Է.Շ.-ին: Նրանից առգրավվել է որսորդական հրացանը։ Վիրավոր ուսուցիչը հոսպիտալացվել է։ … Read more

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայ Առաքելական եկեղեցին հալածանքի չի ենթարկվում

Քաղաքականություն 06.02.2026 | 11:52 Հայ Առաքելական եկեղեցին որևէ հալածանքի չի ենթարկվում։ Մոսկվայում ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Որտե՞ղ եք տեսել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ։ Եթե տեսել եք նման հալածանքներ, ես կմիանամ ձեզ։ Միասին մենք կցրենք նրանց, ովքեր հալածում են Հայ Առաքելական եկեղեցուն»,- ասել … Read more