Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայ Առաքելական եկեղեցին հալածանքի չի ենթարկվում

Քաղաքականություն

06.02.2026 | 11:52

Հայ Առաքելական եկեղեցին որևէ հալածանքի չի ենթարկվում։ Մոսկվայում ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Որտե՞ղ եք տեսել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ։ Եթե տեսել եք նման հալածանքներ, ես կմիանամ ձեզ։ Միասին մենք կցրենք նրանց, ովքեր հալածում են Հայ Առաքելական եկեղեցուն»,- ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ «որոշակի քաղաքական տարրեր փորձում են ձևացնել, թե սա հալածանք է՝ իրենց անձնական շահերը պաշտպանելու համար»։

«Իրականում այդպես չէ։ Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցագործություններ»,- հավելել է  Սիմոնյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment