Քաղաքականություն
06.02.2026 | 11:43
Բաքվի Idrak լիցեյում, որը գտնվում է Բինագադի շրջանում, զինված միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 10-րդ դասարանի աշակերտ Է. Շ-ն որսորդական հրացանով կրակել է մաթեմատիկայի ուսուցչի վրա։
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։ Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Է.Շ.-ին: Նրանից առգրավվել է որսորդական հրացանը։
Վիրավոր ուսուցիչը հոսպիտալացվել է։ Ըստ տեղեկությունների՝ նա ծանր վիճակում է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի