Լուրեր |
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր պահանջներին համապատասխան մարդկային ռեսուրսների զարգացման, մասնագիտական կարողությունների բարձրացման և մոտիվացիոն մեխանիզմների մշակմանն ուղղված քայլերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման և դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի ընթացքը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է պետական կառավարման համակարգի արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրի ընթացքի, իրականացված վերլուծությունների արդյունքների վերաբերյալ։
Նա նաև մանրամասներ է ներկայացրել սոցիալական երաշխիքների շրջանակի և ծրագրի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր պահանջներին համապատասխան մարդկային ռեսուրսների զարգացման, մասնագիտական կարողությունների բարձրացման և մոտիվացիոն մեխանիզմների մշակմանն ուղղված քայլերը։
Ամփոփելով քննարկումները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ ծրագրի արդյունքները պետք է ենթարկվեն շարունակական վերլուծության, իսկ ստացված եզրակացությունները պետք է դառնան պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը պետք է նպաստի ոչ միայն մրցունակ կադրերի պահպանմանը, այլ նաև նոր մասնագետների ներգրավմանը։