Ռոնալդուն դարձյալ չի խաղացել «Ալ Նասրի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական խաղադաշտում 2։0 հաշվով հաղթել է «Ալ Իթիհադին»։ Դաշտի տերերի կազմում խաղի վերջնամասում մեկական գոլ են խփել սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ու բրազիլացի վինգեր Անժելոն։ «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել երկրորդ խաղին անընդմեջ։ Պորտուգալիայի հավաքականի ավագը դժգոհ է ակումբի ղեկավարության գործելաոճից ու բոյկոտում է հանդիպումները։ … Read more