Իտալիայում մեկնարկել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Արարողության հիմնական մասը տեղի է ունենում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: Միաժամանակ առանձին միջոցառումներ են անցկացվում Կորտինա դ’ Ամպեցոյում, Պրեդացոյում և Լիվինյոյում։
Արարողության շրջանակներում տեղի կունենա մարզիկների ավանդական շքերթը: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշմամբ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի դրան:
Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչև փետրվարի 22-ը:
Հինգ մարզիկներ Հայաստանը կներկայացնեն ձմեռային օլիմպիադայում: Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև գեղասահքի սպորտային զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը: