Մհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը

Քաղաքականություն

06.02.2026 | 22:50

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Կառավարության մամուլի ծառայությունից տեցեկացնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Leave a comment