Ռոնալդուն դարձյալ չի խաղացել «Ալ Նասրի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական խաղադաշտում 2։0 հաշվով հաղթել է «Ալ Իթիհադին»։

Դաշտի տերերի կազմում խաղի վերջնամասում մեկական գոլ են խփել սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ու բրազիլացի վինգեր Անժելոն։

«Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել երկրորդ խաղին անընդմեջ։ Պորտուգալիայի հավաքականի ավագը դժգոհ է ակումբի ղեկավարության գործելաոճից ու բոյկոտում է հանդիպումները։

Այդ հաղթանակից հետո «Ալ Նասրը» 49 միավորով բարձրացել է երկրորդ տեղ և 1 միավոր է զիջում առաջատար «Ալ Հիլյալին»։

Leave a comment