Երգչուհի Շերն արժանացել է «Գրեմմի» մրցանակի, հրաձիգ Դավիթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն. շաբաթվա լավ լուրերը

Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (փետրվարի 2–6) լավ լուրերի ընտրանին


ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (փետրվարի 2–6) լավ լուրերի ընտրանին։


Եվ այսպես.


Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նոր ռեկորդ։


ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը։


Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Sinners» («Մեղավորները») ֆիլմն արժանացել է երկու «Գրեմմի» մրցանակի 2026 թվականի հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ:


Հայաստանի երկու շախմատիստ և երեք շախմատիստուհի ընդգրկվել են ՖԻԴԵ-ի փետրվարյան վարկանիշային աղյուսակների տարբեր կատեգորիաների լավագույն հարյուրյակում (Top-100)։


Աշխարհահռչակ երգչուհի Շերիլին Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է որպես Շեր, արժանացել է Գրեմմի պատվավոր՝ «Կյանքի ընթացքում ունեցած մեծագույն ավանդի համար» (Lifetime Achievement Award) մրցանակին։


 


Leave a comment