Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հասարակություն 15.11.2026 | 16:36 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել,  հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես, Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ Գևորգ … Read more

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Հասարակություն 15.11.2026 | 16:16 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշման համաձայն՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանները, կանխել ձկնային պաշարների հետագա նվազումը և նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Էկոպարեկային ծառայությունը սահմանելու … Read more

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը

Քաղաքականություն 15.11.2026 | 15:23 Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում։ «Հայաստանը Պաղեստինի կառավարությանը և բարեկամ ժողովրդին մաղթում է խաղաղության հաստատում և բարգավաճ ապագա»,– ասվում է ՀՀ ԱԳՆ-ի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հայաստանի շնորհավորանքին արձագանքել է Երևանում Իրանի դեսպանությունը՝ տարածելով ՀՀ ԱԳՆ-ի հրապարակումը … Read more

Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը

Հասարակություն 15.11.2026 | 14:52 Երևան քաղաքում նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ի գիշերը, 19-ի ուշ երեկոյան, 20-ի գիշերն ու առավոտյան ժամերին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 15-ին կեսօրից հետո, 16-ին, 17-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ առանձին … Read more

Վթարային ջրանջատում Աշտարակում | Factor.TV

Հասարակություն 15.11.2026 | 14:07 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ նոյեմբերի 15-ին ժամը 13:30- 20:00-ն կդադարեցվի  Աշտարակ քաղաքի Ս. Շահազիզ, Գր. Նարեկացի, Մ. Թամազյան, Զ. Սմբատ, Հ. Շիրազ փողոցների ջրամատակարարումը Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ

Քաղաքականություն 15.11.2026 | 12:51 Իսրայելի հետախուզությունը («Մոսադ») ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) տեղեկություններ է փոխանցել այն մասին, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերի միջոցով մահափորձ իրականացնել Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի անդամների դեմ։ Այս մասին հայտնել են իսրայելական «Հայոմ» (Hayom) թերթի աղբյուրները։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան հետախուզությունն արդեն տեղյակ էր Իրանի կողմից եկող սպառնալիքների … Read more

Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին

Քաղաքականություն 15.11.2026 | 12:32 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմ Պենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին: Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: Բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին, դիմավորել են Կամբոջայի թագավոր Նորին Մեծություն Նորոդոմ Սիհամոնին, Կամբոջայի վարչապետ Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթը, վարչապետի տիկին Լոկ … Read more

Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ

Հասարակություն 15.11.2026 | 11:36 Նոյեմբերի 14-ից Հայաստանում գործարկվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի (ID քարտ) տրամադրման արագացված ծառայությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նոր ծառայության շնորհիվ քաղաքացիները, որոնք փաստաթղթերը ստանալու հրատապ անհրաժեշտություն ունեն, կարող են դրանք ձեռք բերել զգալիորեն կարճ ժամկետներում։ Մասնավորապես, Երևանում կենսաչափական անձնագիր կամ ID քարտ … Read more

Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր

Նոյեմբերի 15-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարումը կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք հասցեներում, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում և Շիրակի մարզի Ամասիա գյուղում։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Նոյեմբերի 15-ին՝ ժամը 08։00-11։00-ն, ջրամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում՝ Յ. Լեփսիուս փողոց, Յ. Լեփսիուս 1-ին, 2-րդ, 6-րդ փողոցներ, Յաղուբյան, Ռուբինյանց, Դրո, Մ.…

Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց

Հասարակություն 15.11.2026 | 10:11 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային … Read more