Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց

Հասարակություն 15.11.2026 | 10:11 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային … Read more

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

Հասարակություն 15.11.2026 | 10:55 Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցում նոյեմբերի 11-ին անցկացվել է «Երկրաշարժի դեպքում տարհանման, հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություն։ Ուսումնավարժության նպատակը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ արձագանքող ուժերի պատրաստվածությունը ստուգելը, գործնական ունակությունները կատարելագործելն ու տարբեր ծառայությունների փոխգործակցությունը զարգացնելն էր։ Ըստ սցենարի՝ երկրաշարժի … Read more

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա

Քաղաքականություն 14.11.2026 | 23:56 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջայի Թագավորություն: Պնոմ Պենի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Խի Սովաննրաթանան: Վարչապետը Պնոմ Պենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին:

Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում: Աբու Դաբիում կայացած մրցաշարում հայ մարտիկը մրցեց բրազիլացի Նեյման Գրեյսիի հետ ու առաջին մրցափուլում ժամանակից շուտ հաղթեց 10:0 հաշվով: 37-ամյա Գրեյսին MMA-ի նախկին մարտիկ է, խառը մենամարտերում ունի 13 հաղթանակ ու 6 պարտություն: 29-ամյա Արման … Read more

Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրու Ավստրիական թաղամասում այսօր տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է երկու անձ։ Այս մասին Factor TV-ին փոխանցեցին «Գյումրի ԲԿ»-ից։ Factor TV-ի նկարահանման պահին դեպքի վայրում աշխատում էին ՆԳ նախարարության ոստիկանության և հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Հրաչ Սահակյան

Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի

Հասարակություն 14.11.2026 | 21:48 Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքի կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործի հետ: Մելքոնյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ չնայած մամուլում շրջանառվող վարկածներին՝ գործը բացառապես կապված է Մասիս Մելքոնյանի վարույթում քննվող, վարորդական իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքին: Դատավորին վերագրվում է պաշտոնեական … Read more

ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին

Հասարակություն 14.11.2026 | 20:53 Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները: Այս պահին չի ներկայացվել դատավորներին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդություն: Հիշեցննեք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննում էր դատավոր Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին … Read more

Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային

Կիպրոսում կայացավ ՈՒԵՖԱ 2026/2027 Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 6-րդ խմբի Ալբանիա – Հայաստան հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Խաղի 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականից կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց պաշտպան Էդգար Պողոսյանը։ Դրանից հետո ալբանացիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին 10 ֆուտբոլիստով խաղացող Հայաստանի Մ-19 հավաքականի դարպասը։ Դուբլ ձևակերպեց Գաբրիել Կուլլան, … Read more

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

Հասարակություն 14.11.2026 | 20:30 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում այսօր մեկնարկած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 62-րդ նիստի ընթացքում միաձայն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատաախազությունից։ «Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահի կարգավիճակում Աննա Վարդապետյանը, ի թիվս այլնի, մասնակցություն կունենա Ասոցիացիայի գործունեությանն առնչվող հարցերի … Read more