Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում:

Աբու Դաբիում կայացած մրցաշարում հայ մարտիկը մրցեց բրազիլացի Նեյման Գրեյսիի հետ ու առաջին մրցափուլում ժամանակից շուտ հաղթեց 10:0 հաշվով:

37-ամյա Գրեյսին MMA-ի նախկին մարտիկ է, խառը մենամարտերում ունի 13 հաղթանակ ու 6 պարտություն:

29-ամյա Արման Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 10 մենամարտ, տարել 9 հաղթանակ ու կրել 1 պարտություն: Նախորդ մենամարտում նա ժամանակից շուտ հաղթել էր ամերիկացի Դիլոն Դենիսին՝ նվաճելով միջին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը:

RAF-ում Ծառուկյանը հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում, որտեղ կմրցի UFC նախկին չեմպիոն, ամերիկացի Էնթոնի Փեթիսի հետ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment