Փաշինյանին Կամբոջայում դիմավորել է արտաքին գործերի նախարարության պետական քարտուղարը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջայի Թագավորություն»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրությունում նշված է․

«Պնոմ Պենի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Խի Սովաննրաթանան:

Վարչապետը Պնոմ Պենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին»:

Leave a comment