Գյումրու Ավստրիական թաղամասում այսօր տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է երկու անձ։ Այս մասին Factor TV-ին փոխանցեցին «Գյումրի ԲԿ»-ից։
Factor TV-ի նկարահանման պահին դեպքի վայրում աշխատում էին ՆԳ նախարարության ոստիկանության և հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հրաչ Սահակյան