Ինչո՞ւ են մտավորականները դառնում ազգայնական. Մարկ Գրիգորյան

ՍիվիլՆեթի տաղավարում գրող, լրագրող Մարկ Գրիգորյանը վերլուծում է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի հումանիստական շերտերն ու դրա թողած ազդեցությունը։ Ինչո՞ւ են մտավորականները հաճախ դառնում ազգայնականության ջատագովներ, և հնարավո՞ր է արդյոք խոսել «դիմացինի» ցավի մասին՝ դուրս գալով քաղաքական պամույթներից։ Զրույց՝ պատերազմի գնի, ապագայի տեսլականի և Այլիսլիի ու Լուսիկ Ագուլեցու արվեստի զարմանալի նմանությունների շուրջ։ The … Read more

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի հարևանությամբ բիզնես կենտրոն կկառուցվի

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծախսերը նախատեսվում է մասնակիորեն փոխհատուցել հարակից տարածքում բիզնես կենտրոնի հիմնման միջոցով, ինչի շուրջ մրցութային գործընթացն արդեն մտել է եզրափակիչ փուլ։  «Ծրագրի շրջանակներում հայտարարված երկփուլ մրցույթին մասնակցելու համար դիմել են յոթ միջազգային և տեղական ընկերություններ, որոնցից երկուսն արդեն որակավորվել են և պետք է մինչև մարտի 3-ը ներկայացնեն իրենց ամբողջական առաջարկները»,- ներկայացրեց Երևանի … Read more

Տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 23-ին հանձնարարեց լաբորատոր փորձաքննության ենթարկել մայրաքաղաքում իրականացվող փոսալցման աշխատանքների որակը։ «Խնդրում եմ բոլոր արվող աշխատանքներից տարբեր հատվածներից փորձանմուշներ վերցնել ու փորձաքննություն իրականացնել»,- ասաց քաղաքապետը՝ նպատակ ունենալով պարզել ասֆալտապատման իրական որակը ողջ քաղաքում։ Քաղաքապետարանակի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադառնալով փետրվարի կեսերին մեկնարկած լայնածավալ փոալցման և ասֆալտապատման աշխատանքներին, քաղաքապետը մատնանշեց մի շարք խնդիրներ, … Read more

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կմասնակցի ընտրություններին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը որոշում է կայացրել միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ մասնակցել ընտրություններին: Այս մասին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համագումարի ընթացքում հայտարարել է կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Այս որոշումը Սուրենյանցը համարում է սպասված և տրամաբանական, քանի որ անցած վեց տարիների ընթացքում ԲՀԿ-ի և «Դեմոկրատական այլընտրանքի» միջև եղել է ինստիտուցիոնալ համագործակցություն։ … Read more

Կաթողիկոսը ցուցմունք չի տվել․ փաստաբան Արա Զոհրաբյան

Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման գործի շրջանակներում որևէ գործողություն չի արվել։ Այս մասին փետրվաի 22-ին Մայր Աթոռի բակում լրագրողներին ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։  «Վեհափառ հայրապետը հենց այդ օրը հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ ուներ այդ իրավունքը, բնականաբար, որևէ գործողություն չի կատարվել, և մեր գնահատմամբ՝ այդ քրեական վարույթն էլ նպատակ ուներ խոչընդոտելու Եպիսկոպոսաց ժողովի … Read more

Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ երեք շաբաթից․ Ուիտքոֆ

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ երեք շաբաթվա ընթացքում։ Այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը։ Նրա խոսքով՝ Թրամփը չէր մասնակցի եռակողմ հանդիպմանը, եթե վստահ չլիներ, որ այն կհանգեցնի պայմանավորվածության հաստատմանը և «ավելի լավ արդյունքի»: Ուիտքոֆը հույս է հայտնել, որ աշխարհը կարող է «լավ … Read more

Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Փրկարար ծառայություն

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Հայտնում է Փրկարար ծառայությունը։ Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ … Read more

Գլոբալ Հարավի ձայնը ԱԲ կառավարման մեջ․ Նյու Դելիի գագաթնաժողովի օրակարգն ու նպատակները

Փետրվարի 16-ից 20-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գումարվել էր արհետսական բանականության խոշոր գագաթնաժողով՝ India AI Impact Summit 2026, որին մասնակցում էր նաև Հայաստանը։ Հունական Geopolitico կայքում հրապարակված հոդվածն անդրադառնում է գագաթնաժողովի օրակարգին ու նպատակներին։ Աշխարհը մտել է տեխնոլոգիական նոր դարաշրջան, որտեղ արհեստական բանականությունը փոխակերպում է կյանքն ու ձևավորում համաշխարհային տնտեսական առաջընթացը։ Սա վերաբերում է նաև … Read more

Մաշեցնող պատերազմ. ո՞վ կդիմանա ավելի երկար՝ Մոսկվա՞ն, թե՞ Կիևը | քննարկում

2022-ի փետրվարից մինչև 2026-ի փետրվար. Ուկրաինայում ընթացող լայնամասշտաբ պատերազմը տևողությամբ անցավ Հայրենական մեծ պատերազմին: Ի՞նչ վիճակում են կողմերի ռեսուրսները 5-րդ տարվա շեմին, որքանո՞վ են կրիտիկական ռուսական և ուկրաինական բանակների կորուստները և ի՞նչ ազդեցություն է ունեցել և ունենում այդ պատերազմը Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի անվտանգության համար: Բանախոսներ`  Լեոնիդ Ներսիսյան, APRI Armenia վերլուծական կենտրոնի հետազոտող, ռազմական փորձագետ  … Read more

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբի հաղթողն է

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբում: Հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։ Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր: Նույն խմբում 5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը: «Challengers» խմբում 6 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: «Futures» խմբում 6.5 միավորով երկրորդ … Read more