Արհեստական բանականությունն ընդդեմ ստվերի. ի՞նչ է սպասում բիզնեսին. ՊԵԿ նախագահ

«ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում Արշալույս Մղդեսյանը հյուրընկալել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին՝ քննարկելու 2025թ. հարկային և մաքսային մուտքերն ու բյուջեի կատարողականը։ Հարցազրույցում մանրամասն քննարկվում է ՊԵԿ-ում իրականացվող առանցքային բարեփոխումներին։ Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգտագործվում հայտնաբերելու ստվերային տնտեսությունը, և ի՞նչ կոռուպցիոն դեպքեր են բացահայտվել համակարգի ներսում։ Զրույցում անդրադարձ է կատարվում հարկային ստուգումներին, վերականգնված միջոցներին և 2026 … Read more

Վերջին 7-10 տարիներին ջրաղբյուրներում ջրի ծավալը նվազել է շուրջ 24-25 տոկոսով. Ջրային կոմիտեի նախագահ

«Օբյեկտիվ իրականությունը չի փոխվել, սակայն մենք մի քանի բան ենք պատրաստվում փոխել, որոնց միջոցով կկարողանանք ռեժիմների փոփոխություն անել». ՍիվիլՆեթի տաղավարում հայտարարեց ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ անդրադառնալով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից հայտարարված ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմին։ Հիշեցնենք, որ ընկերությունը տեղեկացրել էր Երևանում և մի շարք այլ տարածքներում ջրամատակարարման նոր ժամանակացույց սահմանելու մասին։ Մասնավորապես, Երևանում ջրամատակարարումը … Read more

Քոչարյանից հեռանալու և Ծառուկյանին միանալու մասին. զրույց Անդրանիկ Թևանյանի հետ

Ի՞նչ է տեղի ունենում ընդդիմադիր դաշտում առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ։ Ինչո՞ւ Անդրանիկ Թևանյանը 2023-ին առանձնացավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքից ու ստեղծեց իր քաղաքական ուժը, իսկ այժմ ընտրություններին մասնակցում է նույն Քոչարյանի երբեմնի դաշնակից՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Ի՞նչ են նրանք առաջարկում ընտրողներին։ Այս և այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է «Մայր Հայաստան» … Read more

ԱԽ նիստին քննարկվել են ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից։ Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց … Read more

«Այգ է բացվում. Մատենադարանի այգու տեսլականը» 

Մատենադարանի հարակից լանջը մոտ ապագայում կվերածվի հանրային այգու։ «Այգ է բացվում. Մատենադարանի այգու տեսլականը» ցուցադրությունը ներկայացնում է երեք նախագծային տարբերակ, որոնցից մեկը կընտրվի որպես ապագա այգու մոդել։  The post «Այգ է բացվում. Մատենադարանի այգու տեսլականը»  appeared first on CIVILNET.

«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնել է «ՀայաՔվե» ֆեյսբուքյան էջը։ «Պատրաստակամ ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետևաբար` միավորում ենք մեր ջանքերը և հայտարարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու և միասնաբար հանդես գալու մասին»,- ասված է հայտարարության մեջ: The post … Read more

Մինչև 1 մլն դրամ միանվագ չհարկվող գործարքները ենթակա չեն լինի հայտարարագրման

Ֆինանսների նախարարությունը սահմանել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման նոր կարգավորումներ, ըստ որոնց՝ մինչև 1 մլն դրամ միանվագ չհարկվող գործարքները ենթակա չեն լինի հայտարարագրման: Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանի պարզաբանմամբ՝ սահմանվել է եկամուտների այնպիսի շեմ, որը չգերազանցելու դեպքում միանվագ գործարքները չեն ներառվի հայտարարագրերում: Այս մասին նա հայտնել է փետրվարի … Read more

ՊԵԿ-ը հրապարակել է 2025-ի եկամուտների հայտարարագրման ժամկետներն ու կարգը

 2025-ի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026-ի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։ Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ 2025-ի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ … Read more

Երկնաքերներով Նորագյուղ. քաղաքապետարանը չի մանրամասնում՝ ովքեր են ֆինանսավորելու նախագիծը

Լիա Ավագյան «Նորագյուղ-Երևան Դաունթաուն» ծրագրի իրականացման համար նախնական հաշվարկով կծախսվի 2,5-3 մլրդ դոլար. ՍիվիլՆեթի հարցմանը ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանը չի մանրամասնում, թե ինչ աղբյուրներից է ներդրումային նախագիծը ֆինանսավորվելու։ ««Նորագյուղ – Երևան Դաունթաուն» մեգանախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը մշակման փուլում է, այժմ անցկացվում է ուսումնասիրություն, որի ավարտին հայտնի կդառնա ծրագրի իրականացման վերջնական արժեքը, բայց, նախնական … Read more

ՀՀ ԱԳՆ-ն ոգեկոչել է Սումգայիթի զոհերի հիշատակը և նշել հաշտեցման մասին

Սումգայիթի կոտորածների տարելիցի առիթով Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հարգանքի տուրք է մատուցել հարյուրավոր զոհերի հիշատակին, ընդգծել է ատելության խոսքի մերժումը, և ընդգծել հաշտեցման ու խաղաղության հասնելու ձգտումը։ ԱԳՆ հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության X-ի միկրոբլոգում։ «1988-ին ադրբեջանական ԽՍՀ ուժերի կազմակերպած Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ … Read more