ՀՀ ԱԳՆ-ն ոգեկոչել է Սումգայիթի զոհերի հիշատակը և նշել հաշտեցման մասին

Սումգայիթի կոտորածների տարելիցի առիթով Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հարգանքի տուրք է մատուցել հարյուրավոր զոհերի հիշատակին, ընդգծել է ատելության խոսքի մերժումը, և ընդգծել հաշտեցման ու խաղաղության հասնելու ձգտումը։ ԱԳՆ հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության X-ի միկրոբլոգում։

«1988-ին ադրբեջանական ԽՍՀ ուժերի կազմակերպած Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։

Հիշողությունը միայն անցյալի վերաբերյալ մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով՝ միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

The post ՀՀ ԱԳՆ-ն ոգեկոչել է Սումգայիթի զոհերի հիշատակը և նշել հաշտեցման մասին appeared first on CIVILNET.

Leave a comment