Հոկտեմբերի 24-ին «Կանաչ խորհուրդների դաշնության» անդամ Շավարշ Մարգարյանը COP17-ի Կապույտ գոտում շուրջ երեք ժամ տևած լուռ ակցիա-ֆլեշմոբ է իրականացրել՝ ոտքին կապելով ծանր քար, որի վրա նշված էր այն գումարը, որը ընկերությունը դատական հայցով պահանջում է իրենից և իր մի քանի գործընկերներից։
Ակցիայի նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում բնապահպան ակտիվիստների դեմ ներկայացվող՝ լռեցման նպատակ հետապնդող դատական հայցերի (SLAPP) խնդրի վրա։
Ակցիայի ընթացքում Մարգարյանին մոտեցել են COP17-ի մասնակիցներ տարբեր երկրներից՝ հետաքրքրվելով նրա պատմությամբ և դատական գործընթացով։
Ակցիան «Հանրային ձայնի երաշխիք» արշավի շրջանակում է, որով բարձրաձայնվում է Հայաստանում հակա-SLAPP օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը։
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: