Ուկրաինայի ԶՈւ հարվածները Ռուսաստանի շրջաններին․ կան զոհեր և վիրավորներ

https://arm.sputniknews.ru/20260823/ukrainaji-zu-harvatsnery-rusastani-shrjannerin-kan-zvoher-ev-viravvorner-106032444.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87819596_0:2:1280:962_1920x0_80_0_0_f3ff03216cd6722539f370a7a9489cfe.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

Բաժանորդագրվել

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածում է քաղաքացիական ենթակառուցվածքներին, բնակելի տներին և ավտոմեքենաներին։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՌԴ Տուլայի մարզի Պլեխանովո ավանին ԱԹՍ-ի հարվածը հետ մղելու հետևանքով կին է զոհվել, այս մասին հայտնել է մարզպետ Դմիտրի Միլյաևը։

«Այսօր Պլեխանովո ավանում ԱԹՍ-ի հարձակման հետմղման հետևանքով, ցավոք, մասնավոր տանը կին է զոհվել։ Նախնական տեղեկություններով՝ այլ տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները»,-իր Telegram-ալիքում գրել է Միլյաևը։

Բելգորոդի մարզում, ըստ տարածաշրջանային օպերատիվ շտաբի տվյալների, նույնպես կա զոհ և տուժածներ։

«Շեբեկինոյի շրջանի Բոլշետրոիցկոյե գյուղում մարդատար ավտոմեքենային դրոնի հարվածի հետևանքով տղամարդ է զոհվել»,-հստակեցրել են օպերատիվ շտաբում։

Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումների հետևանքով տուժել է մոտ տասնյակ մարդ, այդ թվում՝ 16-ամյա աղջիկ և «Օրլան» ստորաբաժանման մարտիկ։

Նշվում է, որ հարվածները դիպել են քաղաքացիական ենթակառուցվածքներին, բնակելի շենքերին և ավտոմեքենաներին։ Շեբեկինոյում անօդաչուները հարձակվել են ձեռնարկության տարածքի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են սարքավորումները։

Եվս մեկ 16-ամյա աղջիկ տուժել է Սևաստոպոլի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումը հետ մղելիս։ Ինչպես հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը, նա բեկորային վիրավորում է ստացել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment