Թուրքիայի արտգործնախարար քննադատել է Ծոցի երկրները թիրախավորելու Իրանի գործողությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննադատել է Պարսից ծոցի երկրները թիրախավորելու Իրանի գործողությունները։ Այդ մասին նա ասել է մարտի 3-ի ուշ երեկոյան TRT Haber-ի հետ հարցազրույցում։ «Ծոցի երկրների մեծ մասը շատ մեծ աշխատանք է կատարել պատերազմը կանխելու համար։ Իրանի կողմից նրանց ռմբակոծումը աներևակայելի սխալ ռազմավարություն է»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Ֆիդանը նշել է, որ կանախտեսածի համաձայն՝ … Read more

Միրզոյանն ու Քուվեյթի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի հետ: Հայտնում են ԱԳՆ-ից։ Հայտարարության մեջ նշված է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում զարգացումներին։  «Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի առնչությամբ: Այս համատեքստում ընդգծվել է ստեղծված իրավիճակի շուտափույթ՝ … Read more

Միրզոյանն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Հայտնում են ԱԳՆ-ից։ Հեռախխոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, հումանիտար բնույթի հարցերի:«Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ՀՀ մոտեցումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ամրապնդմանը  … Read more

Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Հայտնում են ՀՀ Կառավարությունից։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Մարտի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ The … Read more

ՊՈՍ տերմինալով գործարքի նոր միջնորդավճարներ են սահմանվել

Մարտի 1-ից մինչև 150 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող  տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր։ Հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։ ARCA քարտերով գործարքների համար սահամանաչափը կկազմի 0.5%, VISA և MasterCard քարտերով գործարքների համար՝ 0.9%։ Հայտարարության մեջ նշված է, որ որոշման կիրառման ընթացքում հնարավոր են տեխնիկական … Read more

Եվրահանձնաժողովի խոսնակը՝ Բաքվի հայ գերիների մասին

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինհոն և թիմի անդամները մարտի 3-ին Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեցին նաև ՍիվիլՆեթի հարցին՝ Բաքվում պահվող հայ գերիների խնդրի մասին։ The post Եվրահանձնաժողովի խոսնակը՝ Բաքվի հայ գերիների մասին appeared first on CIVILNET.

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վրաստանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։ Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ The post Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան appeared first on CIVILNET.

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Ընդգծվել է խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու, դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը, ինչի համատեքստում բարձր են գնահատվել Օմանի կողմից գործադրված ջանքերը: Նախարար Միրզոյանը … Read more

Ինչպե՞ս է Հայաստանն արձագանում Իրանի դեմ պատերազմին. զրույց Լիլիթ Մակունցի հետ

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն էլ ավելի են բարդացնում Հայաստանի համար առանց այն էլ դժվարին տարածաշրջանային իրավիճակը՝ ստեղծելով անվտանգային նոր ռիսկեր: Այն, որ Երևանն այս պատերազմի միայն երրորդ օրն ուղիղ ցավակցեց Թեհրանին՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ, շատերը պայմանավորում են Հայաստանի դիվանագիտական զգուշավորությամբ. չէ՞ որ հակամարտության երկու բևեռներում էլ Հայաստանի համար առանցքային … Read more