Միրզոյանն ու Քուվեյթի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի հետ: Հայտնում են ԱԳՆ-ից։

Հայտարարության մեջ նշված է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում զարգացումներին։ 

«Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի առնչությամբ: Այս համատեքստում ընդգծվել է ստեղծված իրավիճակի շուտափույթ՝ խաղաղ հանգուցալուծման ու այդ ուղղությամբ ջանքերի կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

The post Միրզոյանն ու Քուվեյթի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը appeared first on CIVILNET.

Leave a comment