Խորհրդային բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը՝ Արդի արվեստի կենտրոնում

Արդի արվեստի կենտրոնում խորհրդային բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի մեկը։ Անձնական իրեր, անուններ, դեպքերի ժամանակագրություն և անիմացիաներ։ Բացի հայտնի փաստերից, ցուցահանդեսը թույլ է տալիս այցելուներին թողնել իրենց մտորումների խորհրդային բռնությունների և գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման մասին։ The post Խորհրդային բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը՝ Արդի արվեստի կենտրոնում appeared first on CIVILNET.

Շվեյցարիայում SOCAR-ին մեղադրում են ԼՂ հայության դեմ արշավը ֆինանսավորելու մեջ

2023-ի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի հետ համատեղ 2026-ի մարտի 18-ին Շվեյցարիայում պաշտոնական բողոք է ներկայացրել SOCAR Trading SA ընկերության դեմ: Բողոքում նշվում է, որ ընկերությունը խախտել է պատասխանատու գործարար վարքագծի միջազգային չափանիշները՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով մի պետության, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ … Read more

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ «Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան մասին: Գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլյա Երկրորդի կյանքը և ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության և ազգերի միջև բարեկամության վեհ արժեքները: Նրա անմոռանալի ներդրումը … Read more

Իսրայելի ՊՆ-ն հայտնել է Իրանի հետախուզության նախարարի սպանության մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում Թեհրանին հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը: Այս մասին հայտնում է The time of Israel-ը։ Անվտանգության գնահատման նիստի ժամանակ, որի մանրամասները տրամադրել է նախարարի գրասենյակը, Կացը նշել է, որ Իրանում իրականացվող հարվածների ինտենսիվությունն աճում է և հաստատել է Խաթիբի մահվան … Read more

Վրաստանի ընդդիմությունը ծրագրում է դիմել Ֆրանսիային՝ Իվանիշվիլիի դեմ հետաքննություն սկսելու համար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստվում են դիմել Ֆրանսիայի իշխանություններին՝ հետաքննություն սկսելու «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, որը, ենթադրաբար, ունի ինչպես ֆրանսիական, այնպես էլ վրացական քաղաքացիություն։ Նորաստեղծ «Ընդդիմադիր» դաշինքի ներկայացուցիչները երկուշաբթի հայտնել են, որ «վերցնում են պատասխանատվություն» ԵԱՀԿ-ի կողմից Վրաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ քննադատական զեկույցում … Read more

Կողբավան. Արմավիրի մարզի սակավաբնակ գյուղը

Արմավիրի մարզի Կողբավան գյուղում մի քանի տուն է ապրում: Մի փողոցից բաղկացած այս գյուղը չունի շատ բնակիչ։ Չկա մանկապարտեզ, դպրոց, երեխաները կողքի գյուղ՝ Վանանդ են գնում դասի։ Գյուղը չունի բնական գազ, իսկ ջրի խնդիրը լուրջ է․ պոմպի խափանման պատճառով ջուրը երբեմն չի հասնում գյուղ։ Բնակիչները այստեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։ The post Կողբավան. Արմավիրի մարզի … Read more

Էդիտա Գզոյանի դեպքը սպառնում է շարունակական լինել.Պետրոս-Տեր Մաթոսյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) շուրջ աղմուկը իրարանցում է առաջացրել ցեղասպանագետների շրջանում, իսկ ստորագրահավաքը խղճի պարտք է կատարվածի վերաբերյալ, նշում է Նեբրասկա-Լինքոլն համալսարանի պրոֆեսոր, ցեղասպանագետ Պետրոս Տեր-Մաթոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Պրոֆեսորը, պատասխանելով հարցի շուրջ եղած տարբեր փաստարկներին, նշում է, որ ՀՑԹԻ-ի հանդեպ վերահսկողությունը կարող է այն պետական քարոզչական հարթակի վերածել։ Տեր-Մաթոսյանն առաջարկում է նոր մոդելի ձևավորում։ … Read more

Նախարարը չի հստակեցնում՝ արդյոք Անկախության հռչակագիրը հանվել է Սահմանադրության նախագծից

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի հստակեցնում՝ արդյոք Անկախության հռչակագիրը հանվել է Սահմանադրության նախագծից։ Մարտի 18-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նախարարը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռևս չի քննարկել նախագծի ներածական մասը։  «Խորհրդում դեռ չենք քննարկել, և ուրեմն պատասխանել ուղիղ ձեր հարցին չեմ կարող։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք կառաջարկենք խորհրդին»,- ասաց Գալյանը։ Մարտի 12-ին վարչապետ Նիկոլ … Read more

«Իմաստ» բառի գաղտնիքը. ինչու AI-ը մեզ չի փրկի

Շատ հետաքրքիր է հայերեն իմաստ բառի ծագումը։ Այն առաջացել է հնդեվրոպական «իմ», «եմ» արմատից, որը նշանակում է ձեռք բերել, վերցնել, ստանալ։ Ի դեպ, այդ նույն արմատից առաջացել է սլավոներեն, ռուսերեն иметь բառը, որ նշանակում է ունենալ։ Եվ դա նշանակում է, որ մեր նախնիները գիտակցել են, որ իմաստությունը մի բան ուղեղում ունենալն է, և իմաստը, իմաստներ … Read more

1 տարեկան երեխայի նկատմամբ սպանության փորձ կատարած անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն ընդունված 1,2 տարեկան երեխան պարբերաբար բռնության է ենթարկվել իր հոր երկրորդ կնոջ կողմից, իսկ մարտի 15-ին կինը երեխայի նկատմամբ սպանության փորձ է իրականացրել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Դատախազությունից՝ մանրամասնելով, որ կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի … Read more