Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում Թեհրանին հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը: Այս մասին հայտնում է The time of Israel-ը։
Անվտանգության գնահատման նիստի ժամանակ, որի մանրամասները տրամադրել է նախարարի գրասենյակը, Կացը նշել է, որ Իրանում իրականացվող հարվածների ինտենսիվությունն աճում է և հաստատել է Խաթիբի մահվան փաստը:
«Այս օրը բոլոր ասպարեզներում սպասվում են նշանակալի անակնկալներ, որոնք կսրեն Լիբանանում Իրանի և «Հեզբոլլահի» դեմ մեր վարած պատերազմը»,- ասել է Կացը անվտանգության գնահատման ժամանակ։
The post Իսրայելի ՊՆ-ն հայտնել է Իրանի հետախուզության նախարարի սպանության մասին appeared first on CIVILNET.