Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. օդերևութաբանների կանխատեսումները նոյեմբերի 6-ի համար

Հայաստանի ողջ տարածքում նոյեմբերի 6-ին սպասվում են տեղումներ, ինչը պայմանավորված է սառը հոսանքների ներթափանցմամբ։ Սինոպտիկների կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-7-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, իսկ նոյեմբերի 9-10-ի գիշերը սպասվում է ջերմաստիճանի լրացուցիչ անկում՝ ևս 6-8 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +10-ից +12 աստիճանի սահմաններում, իսկ երեկոյան ժամերին ցուցանիշը կնվազի՝ հասնելով +7-ից +9 աստիճանի։ Մասնագետները հորդորում են քաղաքացիներին հաշվի առնել եղանակային այս կտրուկ փոփոխությունները առաջիկա օրերի պլանները կազմելիս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment