Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան մասին:

Գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլյա Երկրորդի կյանքը և ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության և ազգերի միջև բարեկամության վեհ արժեքները: Նրա անմոռանալի ներդրումը հոգևոր կյանքի զարգացման, հասարակության համախմբման և պետականության ամրապնդման գործում հավերժ կմնա բոլորի հիշողություններում:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն»,- ասված է ցավակցական հեռագրում:

Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը մահացել է մարտի 17-ին 93 տարեկանում։

The post Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ appeared first on CIVILNET.

Leave a comment