Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցությունը մարզերում սահմանվում է 4 մլն դրամ

Կառավարությունը փոփոխություններ է կատարում Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում՝ աջակցության չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով սահմանելով 4 մլն դրամ մարզային բնակավայրերում և 3 մլն դրամ՝ Երևանում բնակարան գնելու դեպքում։ Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 26-ի կառավարության նիստի ժամանակ։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս սահմանաչափը տարածվում է նաև այն ընտանիքների վրա, որոնք արդեն … Read more

3-ամյա երեխային սպանած տղամարդը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային կյանքից զրկած Արմեն Օվանեսովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը։ Մարտի 25-ին կայացած դատական նիստի ընթացքում դատավոր Արտավազդ Կարապետյանը հրապարակել է վճիռը, որի համաձայն՝ Արմեն Օվանեսովը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ցմահ ազատազրկումը։ Օվանեսովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155 … Read more

«Իմ պաշտոնավարման ժամանակ 5.4 անգամ ավելի շատ ծախս է արվել սպառազինության վրա, քան 2 նախագահների տարիներին». Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկայնն մարտի 25-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե միայն իր պաշտոնավարման 3 տարիներին հնգակի ավելի շատ ծախս են արել ռազմական տեխնիկայի գնման վրա, քան արել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց նախագահության տարիներին:«1998-ից մինչև 2018-ը, այսինքն 2 տասնամյակի ընթացքում բանակի վրա 5.4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022 ից 2025 … Read more

Երաշխավոր պետություններն առաջնորդվում են բացառապես սեփական շահերով․ Միրզոյան

Միջազգային երաշխավորներն առաջնորդվում են սեփական շահերով, և խաղաղության ամրությունը պետք է հիմնված լինի կողմերի միջև փոխշահավետ համագործակցության, այլ ոչ թե արտաքին միջամտության վրա։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 25-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ «Ինչ-որ այս վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել։ Հիմա մի քիչ փորձենք հիշենք, շատ վաղ անցյալի մասին … Read more

Եթե ժողովուրդը որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում է, դա նշանակում է պատերազմ․ Փաշինյան

Եթե ժողովուրդը որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում է, ուրեմն դա նշանակում է պատերազմ, եթե որոշում է, որ չի շարունակում, դա նշանակում է խաղաղություն, դա շատ պարզ ընտրություն է։ Այս մասին մարտի 25-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը՝ Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակվի, թե՞ ոչ։ … Read more

«Վրացական երազանք»-ի պաստառը վնասած ընդդիմադիր Էլենե Խոշտարիան դատապարտվել է ազատազրկման

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիան դատապարտվել է մեկ տարի վեց ամիս ազատազրկման՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի պատկերով ընտրական պաստառը վնասելու համար։ Վճիռը երեքշաբթի հայտարարել է դատավոր Գիորգի Արևաձեն։ Պատժի հաշվարկը սկսվում է Խոշտարիայի ձերբակալման օրից՝ 2025-ի սեպտեմբերի 15-ից։ Սա նշանակում է, որ նա դեռ մոտ մեկ տարի … Read more

Իսրայելը հրեաներին կոչ է անում զգույշ լինել Վրաստանում և Ադրբեջանում

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը (NSC) ճանապարհորդական նախազգուշացում է հրապարակել Իրանի հետ սահմանակից մի շարք երկրների համար՝ հրեական տոների նախաշեմին։ Նախազգուշացման մեջ նշվում է, որ Իրանի հետ կապված կամ նրա ազդեցության տակ գտնվող անձինք կարող են ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իսրայելի կամ հրեական համայնքների հետ կապ ունեցող վայրերում։ Մարտի 24-ին … Read more

Հայաստանի ժողովրդագրական «փոսը». 2.6 տրիլիոն դրամ՝ անկումը կանգնեցնելու համար

Այս ռեպորտաժում անդրադառնում ենք Հայաստանի ժողովրդագրական ճգնաժամի պատճառներին և կառավարության 2024-2040 թվականների՝ 2.6 տրիլիոն դրամ արժողությամբ ռազմավարությանը։ Փորձում ենք հասկանալ, թե ինչպես են 2001-2003 թթ. «ժողովրդագրական փոսը» և պատերազմների կորուստները ազդում այսօրվա ծնելիության վրա։ Առանձին ուշադրություն ենք դարձնում տեղահանված արցախցիների ներուժին և «երկրորդային միգրացիայի» ռիսկին։ The post Հայաստանի ժողովրդագրական «փոսը». 2.6 տրիլիոն դրամ՝ անկումը կանգնեցնելու … Read more

Հայաստանի տնտեսական ակտիվությունը փետրվարին աճել է 7,2%-ով

Ընթացիկ տարվա փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), 2025-ի նույն ամսվա համեմատ, աճել է 7,2%-ով։ Դրական դինամիկա է նկատվում նաև նախորդ ամսվա՝ հունվարի նկատմամբ, որի համեմատ հավելաճը կազմել է 4,5%։  Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 7,4%-ով։ Փետրվարյան տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժը հանդիսացել են չորս առանցքային … Read more