Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային կյանքից զրկած Արմեն Օվանեսովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը։
Մարտի 25-ին կայացած դատական նիստի ընթացքում դատավոր Արտավազդ Կարապետյանը հրապարակել է վճիռը, որի համաձայն՝ Արմեն Օվանեսովը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ցմահ ազատազրկումը։
Օվանեսովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155 -րդ հոդվածի երկրորդ մասի 3,5,9 կետերով։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Արմեն Օվանեսովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կասկածներ ունենալով, որ Տիգրան Օվանեսովը իր երեխան չէ և այդ կապակցությամբ առաջացած վրեժի շարժառիթով, 2025թ. հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող անչափահաս Տիգրան Օվանեսովին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ 2025թ. նոյեմբերի 2-ին դիակը հայտնաբերվել է:
The post 3-ամյա երեխային սպանած տղամարդը դատապարտվել է ցմահ ազատազրկման appeared first on CIVILNET.