https://arm.sputniknews.ru/20260326/hajfilm-kinvostudiaji-karavarumy-kpvokhancvi-kgmsnin-100249538.html
«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին
«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին
Sputnik Արմենիա
Նախարարությունը «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» ծրագիր իրականացնելու նպատակ ունի։ 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T11:08+0400
2026-03-26T11:08+0400
2026-03-26T11:08+0400
հայաստան
համո բեկնազարյանի անվան «հայֆիլմ» կինոստուդիա
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/43/35/433509_0:0:1280:720_1920x0_80_0_0_137a107e51bf0b4358f2e510e965708c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ–ի` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից կփոխանցվեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Որոշման մեջ նշվում է, որ 2015 թվականին «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ–ն տեղափոխվել էր պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո, և գրեթե մեկ տասնամյակ կինոարդյունաբերական այդ կառույցը չի գործել՝ պահպանելով կայուն անկման իրավիճակ:Վերագործարկելով «Հայֆիլմի» ծրագիրը` նախարարությունը նպատակ ունի այն դարձնել ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» մասշտաբային ծրագրի ձևավորմանը:Ըստ ԿԳՄՍՆ–ի` այս համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/43/35/433509_160:0:1120:720_1920x0_80_0_0_8d0ec0a6ff938a1704d5ecf0a093112d.jpg.webp
հայաստան, համո բեկնազարյանի անվան «հայֆիլմ» կինոստուդիա, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հայաստան, համո բեկնազարյանի անվան «հայֆիլմ» կինոստուդիա, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
Նախարարությունը «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» ծրագիր իրականացնելու նպատակ ունի։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ–ի` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից կփոխանցվեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ 2015 թվականին «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ–ն տեղափոխվել էր պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո, և գրեթե մեկ տասնամյակ կինոարդյունաբերական այդ կառույցը չի գործել՝ պահպանելով կայուն անկման իրավիճակ:
Վերագործարկելով «Հայֆիլմի» ծրագիրը` նախարարությունը նպատակ ունի այն դարձնել ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» մասշտաբային ծրագրի ձևավորմանը:
Ըստ ԿԳՄՍՆ–ի` այս համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։