Եթե ժողովուրդը որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում է, դա նշանակում է պատերազմ․ Փաշինյան

Եթե ժողովուրդը որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում է, ուրեմն դա նշանակում է պատերազմ, եթե որոշում է, որ չի շարունակում, դա նշանակում է խաղաղություն, դա շատ պարզ ընտրություն է։ Այս մասին մարտի 25-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը՝ Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակվի, թե՞ ոչ։ Մենք միակ ուժն ենք, որ ասում է Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։  Մյուս բոլոր ուժերն ասում են, որ շարունակելու են Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը շարունակելը նշանակում է պատերազմ»,- ասաց վարչապետը։

Հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հայտարարում են, թե սեպտեմբերին պատերազմ կսկսվի, եթե իր քաղաքական ուժը չվերընտրվի իշխանություն։

Անդրադառնալով Անկախության հռչակագրին, Փաշինյանը կրկեց՝ «դա Անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է»։ 

Ըստ Փաշինյանի՝ եթե Անկախության հռչակագրի հիմքում դրվում է բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանություն, դա անհնար է դարձնում առանց արտաքին օգնության ապրելը և կախվածության մեջ չընկնելը։ 
«Եթե մենք չենք փոխվելու, ուրեմն չի փոխվելու մեր պատմական ճակատագիրը։ Մեր հետ տեղի ունեցած դժբախտությունների պատճառն այն է, որ մենք թույլ ենք տվել մեզ օգտագործեն ուրիշների դեմ, դրա անունը դնելով երաշխավոր»,- ասաց Փաշինյանը։

The post Եթե ժողովուրդը որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում է, դա նշանակում է պատերազմ․ Փաշինյան appeared first on CIVILNET.

Leave a comment