Իրավապահները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս քաղաքում քարոզչություն անելիս մի տղամարդ սպառնացել է իրեն։ Hամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 37-ամյա բնակչին, նրա անչափահաս որդու ներկայությամբ, հայհոյել և սպառնալիքներ է հնչեցրել Նիզամի գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, քարոզչություն կատարելու կամ … Read more

Մակրոնը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա Էնվեր Փաշայի և Կայզեր Վիլհելմի կողքին․ Միհրան Հակոբյան (Տեսանյութ)

Աբսուրդի ժանրից է, երբ մարդը երկու ամիս ինտենսիվ պատիժ է կրել միայն նրա համար, որ ֆեյսբուքում գրառումներ է արել, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։ «Սա այն դեպքում, երբ բոլորը տեսնում են, թե Հայաստանի իշխանության ղեկին հայտնվածներն ինչ բառամթերքով են խոսում, անձը վիրավորող ինչպիսի վիրավորումներով են խոսում քաղաքացիների մասին։ Եվրոպական … Read more

Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյանը՝ դատավորների հայտարարության մասին

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Դատական իշխանության անկախությանն սպառնացող նախաձեռնության» առիթով հայտարարությամբ է հանդես եկել։ «Հայտարարությունը, թերեւս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլեւ, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ … Read more

Կրшկելnւց հետո մոտեցա Վալոդյա Գրիգորյանին, դեռ ծանր շունչ կար. մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ցուցմունքը

Դատարանում այսօր հրապարակվեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ցուցմունքը։  Նա ցուցմունքում ասել է. «Դուրս են գալիս, կանգնեցին, ես այդ ժամանակ տեղիցս վեր կացա, վազելով առաջացա դեպի իրենց՝ կրակ բացելով։ Ֆռում, տեսնում են ինձ, ինչ-որ մեկն ինչ-որ արտահայտություն է անում, այդ պահին իրենցից մեկը ոնց որ ձեռքը տանի հետևը՝ կամ  վախեցնելու … Read more

«ՔՊ-ն էլ է գիտակցել, որ նման հեռանկար չկա». Արամ Վարևանյանը բացառում է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կապահովի վեց ձայնը

Սահմանադրության նոր նախագիծը բացառապես արտաքին պարտադրանքով մշակված փաստաթուղթ է, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ «Անկեղծ եմ ասում՝ անընդունելի է։ Նախաբանի նկատմամբ նման ոտնձգությունն աբսուրդ է»,- ասաց նա։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ցանկություն չունի կարդալու նոր Սահմանադրության նախագիծը, վիրավորական է համարում։ Ինչ վերաբերում է ճնշումներին՝ Վարդևանյանն ասաց, որ այս իշխանությունից ամեն ինչ … Read more

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։     Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Ըստ հիմնավորման՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենքների կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման … Read more

Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ

Նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը սեռական բնույթի գործողության ձևացում է կատարել նույն դասարանի մեկ այլ 11-ամյա աշակերտի նկատմամբ։             Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող … Read more

Ցուրտն ավելի մահաբեր է, քան շոգը. Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է. «Կլիմայի գլոբալ փոփոխությունն աշխարհի բնապահպանական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից է։ Շոգի ալիքներն ու Երկրի միջին ջերմաստիճանի բարձրացումը նշում են որպես լրացուցիչ մահացության աճի պատճատներ։ Իսկ ի՞նչ են ցույց տալիս տվյալները, երբ համեմատում ենք բարձր և ցածր ջերմաստիճանների հետ կապված մահերի թիվը։ Մի շարք հետազոտությունների համաձայն՝ ուսումնասիրված … Read more

Ով Փաշինյանի դիմաց չի չոքում, դառնում է նախկին. Լևոն Քոչարյան (Տեսանյութ)

Ով Փաշինյանի դիմաց չի չոքում, դառնում է նախկին, մամուլի ասուլիսի ընթացքում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկիններ է համարում բոլոր նրանց, ովքեր իր հետ անհամաձայնություն ունեն, չեն կիսում իր կարծիքները։ «Սամվել Կարապետյանը սկզբում Փաշինյանի համար բարերար էր, որը այդպես էլ կա, այսօր արդեն «թալանչի» է»։ Մանրամասները՝ տեսանյութում։