Վաղը երկար ժամանակ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 7:00-18:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Չարենցի, Կոստանյան, Կամոյի, Շինարարների, Ա.Խաչատրյան, Դուրյան, Սպանդարյան, Րաֆֆու, Խանջյան, Հացագործների, Երևանյան, Միքայելյան, Շահումյան, Ավետիսյան, Նար-Դոսի, Նարեկացու, Երևանյան խճուղու, Երիտասարդական, Կոճոռի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ … Read more

Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Նաիրի լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ Պաղպաղակի արտադրամասում՝ – արտադրական շինությունների հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, – պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և … Read more

Իրավապահները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս քաղաքում քարոզչություն անելիս մի տղամարդ սպառնացել է իրեն։ Hամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 37-ամյա բնակչին, նրա անչափահաս որդու ներկայությամբ, հայհոյել և սպառնալիքներ է հնչեցրել Նիզամի գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, քարոզչություն կատարելու կամ … Read more

Մակրոնը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա Էնվեր Փաշայի և Կայզեր Վիլհելմի կողքին․ Միհրան Հակոբյան (Տեսանյութ)

Աբսուրդի ժանրից է, երբ մարդը երկու ամիս ինտենսիվ պատիժ է կրել միայն նրա համար, որ ֆեյսբուքում գրառումներ է արել, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։ «Սա այն դեպքում, երբ բոլորը տեսնում են, թե Հայաստանի իշխանության ղեկին հայտնվածներն ինչ բառամթերքով են խոսում, անձը վիրավորող ինչպիսի վիրավորումներով են խոսում քաղաքացիների մասին։ Եվրոպական … Read more

Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյանը՝ դատավորների հայտարարության մասին

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Դատական իշխանության անկախությանն սպառնացող նախաձեռնության» առիթով հայտարարությամբ է հանդես եկել։ «Հայտարարությունը, թերեւս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլեւ, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ … Read more

Կրшկելnւց հետո մոտեցա Վալոդյա Գրիգորյանին, դեռ ծանր շունչ կար. մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ցուցմունքը

Դատարանում այսօր հրապարակվեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ցուցմունքը։  Նա ցուցմունքում ասել է. «Դուրս են գալիս, կանգնեցին, ես այդ ժամանակ տեղիցս վեր կացա, վազելով առաջացա դեպի իրենց՝ կրակ բացելով։ Ֆռում, տեսնում են ինձ, ինչ-որ մեկն ինչ-որ արտահայտություն է անում, այդ պահին իրենցից մեկը ոնց որ ձեռքը տանի հետևը՝ կամ  վախեցնելու … Read more

«ՔՊ-ն էլ է գիտակցել, որ նման հեռանկար չկա». Արամ Վարևանյանը բացառում է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կապահովի վեց ձայնը

Սահմանադրության նոր նախագիծը բացառապես արտաքին պարտադրանքով մշակված փաստաթուղթ է, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ «Անկեղծ եմ ասում՝ անընդունելի է։ Նախաբանի նկատմամբ նման ոտնձգությունն աբսուրդ է»,- ասաց նա։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ցանկություն չունի կարդալու նոր Սահմանադրության նախագիծը, վիրավորական է համարում։ Ինչ վերաբերում է ճնշումներին՝ Վարդևանյանն ասաց, որ այս իշխանությունից ամեն ինչ … Read more

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։     Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Ըստ հիմնավորման՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենքների կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման … Read more

Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ

Նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը սեռական բնույթի գործողության ձևացում է կատարել նույն դասարանի մեկ այլ 11-ամյա աշակերտի նկատմամբ։             Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող … Read more