«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը գրել է.   «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց, չնշեց։ Իսկ ես հիշում եմ. Ջիվանը մեր՝ Շահումյանի շրջանում է զոհվել։ 1991-ին հուլիսի 17-ին ադրբեջանական գրոհայինները հարձակվեցին բոլոր ուղղություններով: Համառ դիմադրությունից հետո որոշվեց նահանջել դեպի Վերինշեն և այնտեղից շարունակել դիմադրությունը: Քննարկելով … Read more

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ … Read more

Ընդդիմախոսներին ճնշելու գործող վարչախմբի գործելաոճն արտացոլում է իշխող վարչախմբի վախերը. «Հայաստան» դաշինք

««Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում այսօր իրականացված գործողությունները»,-նշված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։  «Փաստում ենք. Ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու և ընդդիմախոսներին ճնշելու գործող վարչախմբի գործելաոճը դուրս է իրավական որևէ տրամաբանությունից և արտացոլում է իշխող վարչախմբի վախերը։ Սեփականության … Read more

12 ժամ է՝ իրավապահները Գագիկ Ծառուկյանի տանն են

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը արդեն 12 ժամ է՝ շարունակվում է խուզարկությունը։ Ծառուկյանը իր ընտանիքի անդամների հետ միասին տանն է։   Նշենք, որ այսօր առավոտից մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։

3 զոհ՝ ՎԱԶ 21099-ի և բեռնատարի բախման հետևանքով

Այսօր  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում Գյումրի-Արտենի ավտոճանապարհին, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում, իսկ բեռնատարը՝ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են։ … Read more

Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ: Մեկ անձի բռնապետության հաստատմանն ուղղված այս քայլերը վառ վկայությունն են, որ վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և իշխանության պահպանելու համար հենվում է … Read more

Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝ -Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը, -Երևան քաղաքի Կենտրոն վարչական … Read more

Նկարահանման հրապարակի հայրս… այնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես, հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում. Դիանա Գրիգորյան

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը գրել է.  «Աննկարագրելի ցավ։ Այնքան բան կա գրելու, այնքան բան կա պատմելու… Այնքան շատ, որ բառերը պարզապես չեն հերիքում։ Նկարահանման հրապարակի հայրս… Այնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում։ Դուք իմ ավագ ընկերն էիք, իմ խորհրդատուն, այն մարդը, ում հետ կարող էի կիսվել ամեն ինչով, խոսել … Read more

Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից

Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից, այս մասին գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։ Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին»,-գրել է Վահան Հովհաննիսյանը։