3 զոհ՝ ՎԱԶ 21099-ի և բեռնատարի բախման հետևանքով

Այսօր  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում Գյումրի-Արտենի ավտոճանապարհին, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում, իսկ բեռնատարը՝ կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են։

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների մարմինները։

Վթարի փաստով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment