Վթարների հետևանքով ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 4-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Մկրտչյան, Դեղատան, Վ.Սարգսյան, Վ.Սուրենյանց, Ադամյան փողոցների ջրամատակարարումը:

Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հայտարարել է հրաժարականի մասին՝ նշելով, որ այլևս չի կարող պահպանել իր սկզբունքներն ու համոզմունքները։ Այս որոշման նախապատմությունն ունի հստակ սոցիալ-տնտեսական և քաղաքական հիմքեր։ Մոլդովան տնտեսական ճգնաժամ է ապրում գազի և էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով, որոնք երկրում պարբերաբար բողոքի ցույցեր են առաջացնում։ Ընդդիմությունն այս ճգնաժամի համար ուղղակիորեն մեղադրում … Read more

Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ուրեմն, մինչ ՍԴ-ում վիճարկվում էին հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, մինչ ընդդիմության ներկայացուցիչները քարը քարի վրա չէին թողնում Բարձր դատարանում, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն պաշտոններ էին բաժանում: Կներեք, որ իշխանության միջանցքներում դեֆիցիտ բառ գործածենք, բայց տարրական պարկեշտությունը հուշում է, որ նախ՝ պետք էր սպասել ՍԴ որոշմանը:   Չնայած, ում մասին կամ … Read more

«Էսքան փորձություններ ու էսքան դասեր». Էլիզ Մելիքյանը անկեղծացել է (Photo)

Վերջին մեկ տարվա ընթացքում դերասանուհի և բլոգեր Էլիզ Մելիքյանի կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել։   Այդ մասին նա խոսել է իր սոցիալական էջում կատարած նոր հրապարակման մեջ։   Էլիզը կիսվել է անցյալ տարվա այս օրերին արված լուսանկարներով և դրանց կից արել անկեղծ գրառում՝ անդրադառնալով իր կյանքում տեղի ունեցած մեծ շրջադարձերին։ «Էս նկարներն անցած տարվա … Read more

Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։   Այսօր ուսումնասիրել ենք արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի և նրա կնոջ՝ Գոհար Աբաջյանի, 2025 թվականի … Read more

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ

ՀՀ ԱԳՆ-ն ուղերձ է հղել Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ:     «Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին»,- գրված է նախարարության X-ի էջում։

Ռուբեն, քո քաղաքական հայացքները ադրբեջանական են, թե՞ թուրքական․ Մանուկյան

«Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն։ Հանրությունը պետք է իմանա ամեն ինչ»,- այս մասին ֆեյսբուքյան էջում տեսանյութին կից գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Շիրազ Մանուկյանը։ Տեսանյութում Մանուկյանը մանրամասնում է․ «Ինչպե՞ս կարող է մարդը փոխել իր քաղաքական հայացքները։ Սիրելի ընկերներ, երբ ասում էին, որ պետք է պատասխանել, երբ Ադրբեջանից հնչում էին հայտարարություններ, որոնք ուղիղ կերպով … Read more

Մարգարիտա Սիմոնյանի սպшնության փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման

Արևմտյան երկրորդ շրջանի ռազմական դատարանը դատապարտել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործով 12 մեղադրյալի: Խմբի ղեկավարներ Միխայիլ Բալաշովը և Եգոր Սավելևը դատապարտվել են 25 և 15 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում: Մյուսները դատապարտվել են 6-15 տարվա ազատազրկման։ Այս մասին դատարանի դահլիճից հաղորդել է «Կոմերսանտի» թղթակիցը։