Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պատմական գագաթնաժողով, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը ստորագրեցին Խաղաղության համատեղ հռչակագիրը։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը։ … Read more

Եվրոպայից 2 կարևոր բան պետք է ստանանք. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

Եվրոպայի հետ մեր հարաբերությունները պետք է երկրորդի մեր տնտեսական գործակցության լայնացմանը, լրագրողների հետ զրույցում նշեց Նարեկ Կարապետյանը։ «Եվրոպայից 2 կարևոր բան պետք է ստանանք. առաջինը՝ տնտեսական առևտրաշրջանառություն, առևտրաշրջանառության աճ, որ գոնե համեմատելի լինի ԵԱՏՄ-ի հետ, երկրորդը՝ ինստիտուտներ, օրինակ՝ դատական համակարգ, քաղհասարակության ինստիտուտները։ Կտեսնեք՝ այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ կտանենք»,-ասաց նա։

Դուք ծնվել եք Բաքվում, ադրբեջանցի տեսե՞լ եք. կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից. Սարգսյանը՝ Գաբրիելյանին

Դուք ծնվել եք Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում, ադրբեջանցի տեսե՞լ եք․ այսօր ԱԺ նիստում Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Գարիկ Սարգսյանը։ «Հարցը խորքային է, խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ է պատահի, որ   5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»,- հարցրեց Գարիկ Սարգսյանը։ «Ձեր հարցն ինչ-որ … Read more

Տիկին Կարապետյանին չեմ կարող չանդրադառնալ, որովհետև ահավոր ներվայնանում եմ. Մանուկյան

«Նախաբանում Տիկին Կարապետյանին չեմ կարող չանդրադառնալ, որովհետև ահավոր ներվայնանում եմ, երբ պատմական փաստերը կեղծվում են»,-Աժ ամբիոնից ելույթի ժամակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։  Նա ասաց, թե այն իր վրա առավել է ազդում, երբ խոսքը գնում է այն պատմական փուլի մասին, որի ժամանակ ինքը ակտիվ պայքարի մեջ է եղել։ Մանուկյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ՀԽՀ … Read more

Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա են հայտնաբերել

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն     Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։   Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։   Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ … Read more

Երևանի խաղահրապարակում հայտնաբերված նորածին աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ, պարզում են մոր ինքնությունը

Այսօր՝ օգոստոսի 10-ին, առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Մինչ կժամանեին համայնքային ոստիկանները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում … Read more

Սողանք և սելավ՝ Վայոց ձորում, ճանապարհը լցվել է ջրաբերուկներով

Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։43-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ավտոճանապարհը փակվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հորդառատ անձրևի հետևանքով Շատին-Հերմոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին առաջացել է սելավ, ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով (մոտ … Read more

Միայն 2026թ. Ադրբեջանն անվտանգության ու պաշտպանության ոլորտում ծախսում է մոտ 3.4 անգամ ավելի շատ գումար, քան Հայաստանը. Գառնիկ Դավթյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցի շուրջ քննարկումների ժամանակ ԱԺ դահլիճում նստած է 18 ՔՊ-ական պատգամավոր։ Արձանագրումն արեց ԱԺ ամբիոնին մոտեցած ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դավթյանը։ Նրա ելույթն Ադրբեջանի ռազմական պոտենցիալի մասին է, ասաց՝ անլուրջ է համարում այն խոսակցությունները, թե խաղաղություն է հաստատված ու ռազմական … Read more

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին․ Եկեղեցու պահպանության խորհրդի նախագահ

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․           «Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին։   Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարանի առաջ կանգնեցնելը Հայաստանի ներքաղաքական կյանքի հերթական դրվագը չէ։ Սա այն դեպքերից է, երբ պետության գործողություններն արդեն դուրս են գալիս ընթացիկ քաղաքական պայքարի շրջանակից և … Read more

Ո՞նց պետք է լուծվի զինծառայողների ընտրելու իրավունքի հարցը․ Վարդևանյան

ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձավ  օգոստոսի 2-ից Ազգային ժողովի կառուցվածքին վերաբերող հարցին։ Մասնավորապես ընտրություններին մասնակցած ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն առնչվող ձայների խնդրին։ «Խոսքը գնում է 135 ձայնի մասին, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է։ Այսինքն, ստացել է ընդհանուր առմամբ 58 000 և  գումարած 135, ուղղակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2 ընտրական … Read more