Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան

«Մի ուշագրավ հանգամանք էլ. վերջին օրերի լրահոսում կորեց՝ ադրբեջանցի զինծառայողին առաջադրված մեղադրանքի մանրամասներն ու գործը դատարան մուտքագրելը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական գործիչ Տիգրան Աբրահամյանն ու մանրամասնում.

«Բոլորը հիշում են, թե իշխանության տարբեր ներկայացուցիչներն ինչպես էին փորձում մեղմացնել, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ արդարացնել ադրբեջանցի զինծառայողին՝ տողատակերում մեղադրելով ինքնապաշտպանություն իրականացնող կնոջը:

Սակայն այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է և տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից ու որակումներից:

Մեղադրականում հստակ ներկայացված են ինչպես ադրբեջանցու՝ Անի Ավետիսյանի երեխաներին ուղղված սպառնալիքները, այնպես էլ «Մուսաևի՝ Ա. Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, զենքի գործադրմամբ և այլ անձանց կյանքի ու առողջության համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից վեց կրակոց արձակելը»:

Գործում նաև արձանագրված է, որ այդ ամենից հետո ադրբեջանցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին։

Արդյունքում Անի Ավետիսյանը ստացել է կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքներ, այդ թվում՝ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք, մկանների և նյարդանոթային խրձի վնասում, ինչպես նաև ձեռքի մատների ծանր վնասվածքներ։

 

Հասկանալի է, որ Ցեղասպանություն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիա իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությունը մեղմացնելու կամ անտեսելու համար, սակայն հասարակությունն այստեղ մեծ գործ ունի` թեման ուշադրության կենտրոնում պահելու և իշխանությանը հետևողականություն պարտադրելու տեսանկյունից»։

Leave a comment