Սիրուշոյի Pregomesh ապրանքանիշը ներկայացրել է «Պռեգոմեշ մթերք» անակնկալ կախազարդերի շարքի երկրորդ հավաքածուն։ Այն ներառում է 11 նոր նմուշ, որոնցից ապրանքանիշն առայժմ ցուցադրել է ինը։
Ներկայացված կախազարդերի թվում են գաթան, շաքար աքլորը, ընկույզը, դդումը, մասուրը, զեյթունը, ծիրանի կոմպոտն ու լոլիկը։ Հավաքածուում կա նաև «Ալյոնկա» կոնֆետի տարբերակը՝ հայկական տարազով և «Պռեգոմեշ» անվամբ։
Նոր շարքի գաղափարը, ըստ ապրանքանիշի հրապարակման, կապված է տան, մանկության և ծանոթ հիշողությունների հետ։ Pregomesh-ը հավաքածուն ներկայացրել է որպես հայկական առօրյայից ու կենցաղից վերցված խորհրդանիշների շարք։
Սիրուշոն նշել է, որ կախազարդերի ստեղծման կարևոր նպատակներից մեկը մարդկանց ուրախություն պարգևելն է։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նմուշ ամիսներ շարունակ ձեռքով պատրաստել է ապրանքանիշի թիմը։
«Պռեգոմեշ մթերք 2» հավաքածուն նոյեմբերի 21-ից հասանելի կլինի Pregomesh-ի բոլոր խանութներում։