Նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չկա. Արուսյակ Ջուլհակյան

Նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չկա: Այս մասին ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ընթացքում ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արուսյակ Ջուլհակյանը:     «Նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ չի պարունակում հղում անկախության հռչակագրին: Այդտեղ Ալիևը ոչ մի կապ չունի, որքան էլ որ դուք … Read more

Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ի որոշումները մեզ կստիպեն ակտիվանալ կազմակերպությունում. հետդարձի ճանապարհ չկա. Խանդանյան

 Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, արդեն մի քանի տարի է՝ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։  Նա նշեց, որ կհետևեն զարգացումներին. «Չեմ կարծում՝ ՀԱՊԿ-ի մեր գործընկերների որոշումներում որևէ պատճառ կա, որը մեզ կստիպի ակտիվանալ կազմակերպությունում։ Գիտեք, թե որոնք են եղել խնդիրները, … Read more

Բեռնատարը բախվել է Սյունիք գյուղ-Կապան երթուղու «ԳԱԶել»-ին․ 7 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 11-ին՝ ժամը 10.33-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներ։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ։ Նրանց առողջական … Read more

Խաղահրապարակում հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում

Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակում երեկ հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։   Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեխան CPAP- սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է։    Ավելի վաղ ՆԳՆ-ից մանրամասնել էին․   «Օգոստոսի 10-ին՝ ժամը 20։43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի … Read more

Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են 3 ավտոմեքենա․ վիրավորներից մեկը անչափահաս է

Երեկ՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արեն Հ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Արեն Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Մ․-ի վարած «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, … Read more