Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության նոր նախագծից հանելով՝ իշխանությունը չի սահմանափակվել միայն այդ փոփոխությամբ, այլ փորձում է վերաշարադրել նաև Հայաստանի Հանրապետության հիմնադրման նպատակները։ Այս մասին գրել է Լիլիա Շուշանյանը՝ պնդելով, որ նոր նախագծով ջնջվում է Անկախության հռչակագրի բովանդակությունը և վերաշարադրվում պետության ստեղծման պատմությունը։
«Իշխանությունը չի բավարարվել Հռչակագրի հղումը հանելով․ ջնջում է նաև դրա բովանդակությունը
1. «Ալիևյան սահմանադրությունը» հավասարեցվել է «քո սահմանադրությանը»:
Ալիևի սահմանդրությունը չի կարող դառնալ որևէ Հայի սահմանադրություն:
Այն ինչ Ալիևինն է, չեք կարող դարձնել իմը:
2. Եվ եթե թվում էր, որ գործող իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը կհաներ և զուտ դրանով կբավարարեր Ալիևի և Էրդողանի (Ցեղասպանության մասով) պահանջը, հիասթափեցնեմ: Այդ երկուսը Փաշինյանի գրչով վերաշարադրում են մեր պետության ստեղծման պատմությունը և ջնջում անկախության հռչակագրի բովանդակությունը:
Սատանան դետալների մեջ է:
Իրականում հնարավորություն չունենալով Անկախության հռչակագրի փաստաթղթում որևէ փոփոխություն անելու, սահմանադրության նոր նախագծով հենց այդ պատվերն է փորձ արվում իրականացնել՝
«2. Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվել է իր անվտանգությունը,
ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և
զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները
պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը պետական շահ է։»
Վերոնշյալ բոլոր նպատակների գոյությունն ու պետական շահ լինելը նորություն չեն ոչ մեկի համար:
Հարցն այն է, որ Փաշինյանը, ալիևյան խորամանկությամբ, չունենալով անկախության հռչակագիրը փոխելու որևէ հնարավորություն, որոշել է 35 տարի առաջ հիմնադրված պետության հիմնադրման նպատակը վերաշարադրել:
Դու չես կարող ժամանակի անիվը հետ տալ ու հայ ժողովրդի միաձայն արտահայտած կամքով արդեն իսկ հռչակած հիմնադրումը խմբագրել՝ օրը մեջ սրտիդ ուզած կամ Ալիևի ու Էրդողանի սրտի ուզած պսևդո-պետության նկարելով:
3. հ.գ. նախորդ հանրաքվեների կեղծիքից խոսում է ամենամեծ ընտրական ռեպրեսիաներով ու օրը ցերեկով մի ամբողջ կուսակցություն ԱԺ-ից դուրս թողած ուժը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը: Ուժ ու կորով ՀՀ քաղաքացիներին»։