Գերմանիան աչք է դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում մեր տեղի վրա․ Մարին Լը Պեն

Գիտեմ, որ Գերմանիան աչք է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեր տեղի վրա. այս մասին հայտարարել է Ֆրանսիայում ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը՝ ընդգծելով, որ չեն կիսի ՄԱԿ-ի ԱԽ-ում Փարիզի տեղը։

«Գիտեմ, որ Գերմանիան աչք է դրել մեր տեղի վրա։ Մենք այն չենք կիսի։ Եվ չենք էլ զիջի այն Եվրոպական միությանը»,-

հայտարարել է Մարին Լը Պենը։

 

Leave a comment