Բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավոր

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Opel Zafira» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորների մի մասին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։

Իրանը հարվածել է ամերիկյան և բրիտանական տանկերներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռներ է արձակել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի երեք տանկերի վրա, ինչի հետևանքով նավերը բռնկվել են։ «Թշնամու ծովային թիրախների վրա շարունակական հարձակումները շարունակելով՝ մենք հրթիռային հարվածներ ենք հասցրել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի երեք տանկերի վրա Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում, ինչի հետևանքով դրանք բռնկվել են», – Tasnim … Read more

Հայտնի է երգիչ Գագիկ Հարությունյանի մшhվան պատճառը. բացառիկ մանրամասներ

Starnews.am-ը գրում է․   Գագիկ Հարությունյանի անժամանակ մահը մեծ ցավ է պատճառել թե՛ ընտանիքին, թե՛ մտերիմներին, թե՛ երկրպագուներին։   Երգիչ Գագիկ Հարությունյանի մտերիմներից մեկը սոցիալական էջերում իր ցավակցական խոսքն է գրել ընկերոջ անժամանակ մահվան լուրից հետո։ Այս լուրը անսպասելի ու շատ ցավոտ է նաև հանրության համար, ուստի հետևորդները փորձել են … Read more

Զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի 14 ամսական թոռնուհին և նրա եղբայրը

ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի  Խամենեիի 14 ամսական թոռնուհին՝ Զահրա Մոհամմադի Գոլփայգանին։ Գույժը հայտնում է Pars Today-ը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրանական լրատվամիջոցները հաստատել էին Թեհրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդի զոհվելու մասին։ Նրա հետ միասին բացի բարձրաստիճան հրամանատարությունից զոհվել են նաև Խամենեիի դուստրը, փեսան և երկու … Read more

Սպшնվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին

Իրանը հաստատում է Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո, հայտնում է Al Jazeera-ն։Իրանական պետական լրատվամիջոցները հաստատել են, որ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է իր գրասենյակում՝ Իրանի դեմ իրականացված իսրայելա-ամերիկյան հարձակումների հետևանքով: Սա հաջորդել է ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների կողմից նրա սպանության մասին ավելի վաղ տարածված լուրերին: Իրանի երկարամյա առաջնորդի հիշատակին … Read more