Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյաննայսօր դատարանի որոշմամբ արդարացվել է, հայտնել է պաշտպան Արամայիս Հայրապետյանը։
«Խուլիգանության մեղադրանք էր՝ 297-րդ հոդվածով, որը մյուս գործերին զուգահեռ քննվում էր։ Այդ մեղադրանքով արդարացվեց պարոն Ղուկասյանը։ Մյուս գործը քննվում է հակակոռուպցիոն դատարանում»,-ասաց փաստաբանը։
Նա ասաց, թե կարծում է, որ դատախազությունը կբողոքարկի որոշումը.
«Եթե ոչ, ուրեմն արդարացման դատավճիռը կմտնի ուժի մեջ»,-ասաց Արամայիս Հայրապետյանը։